Փոխոստիկանապետ. Հայաստանում արձանագրվել է հանցագործությունների թվի աճ
Ողջ հանրապետությունում արձանագրվել է հանցագործությունների թվի որոշակի աճ։ Այս մասին դեկտեմբերի 30-ին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։
«Դրանց մասին կխոսենք տարվա արդյունքների ամփոփման ընթացքում»,-հավելեց նա։
Ֆիդանյանը համոզմունք հայտնեց, որ պարեկային ծառայությունը կայացել է, աշխատակիցները բավական արդյունավետ են աշխատում։
«Միջադեպերի և քրեական գործերի առկայությունը վկայում է այն մասին, որ մենք բաց ենք, ոչինչ չենք թաքցնում, և բնական ենք համարում, որ նման բան տեղի է ունենում ծառայության ժամանակ։ Պետք է նաև հաշվի առնել, թե քանի հանցագործություն են նրանք բացահայտել։ Հասարակությունը գոհ է պարեկային ծառայության աշխատանքից»,-նշեց փոխոստիկանապետը։
Անդրադառնալով մի քանի ոստիկանների կողմից տղամարդուն ծեծի ենթարկելու դեպքին, նա պարզաբանեց, որ քրեական գործը վարում է այլ մարմին, ուստի ոստիկանությանը կամ նույն Հատուկ քննչական ծառայությանը մեղադրելը տեղին չէ։
«Մենք չենք ծեծի ենթարկել։ Կոչ եմ անում դիմել նախաքննություն իրականացնող մարմնին»,-ասաց Ֆիդանյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».