Последние новости

ՊԲ-ն հերքում է ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ կրակելու լուրը

Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր Արցախի ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը:

Այս մասին նշված է Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Աղդամի (Ակնա) շրջանում հայկական կողմի արձակած կրակոցներից վիրավորվել է Bakcell բջջային կապի օպերատորի աշխատակիցը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ