Последние новости

Մոսկվան խելամիտ քայլ է համարում հատուկ ներկայացուցիչների նշանակումը

Մոսկվան տրամաբանական և խելամիտ քայլ է համարում Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը և վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանը»,-նշել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է միջնորդական ջանքեր գործադրելու և այդ կարգավորման գործում դեր ունենալու պատրաստակամության մասին, տեղեկացնում է News.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ