Վանեցյան․ Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելում փակ դռների հետևում քննարկում են ունեցել
Hraparak.am-ին տված հարցազրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է, թե թե այս իշխանությունները շարունակում են «գաղտնի պայմանավորվածությունների» ձեռագիրը։
«Այդ ձեռագիրը շարունակվում է, և սա իմ կամ որևէ մեկի ենթադրությունը չէ։ Կարող եք նայել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որտեղ շատ հստակ արձանագրված է այս փաստը։ Հիշեցնեմ՝ միջնորդ երկրների ԱԳ նախարարները հղում էին անում 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, 2021-ի նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը և այլ պայմանավորվածություններին։ Ի՞նչ «այլ պայմանավորվածությունների» մասին է խոսքը։
Մյուս կողմից՝ նորից անդրադառնալով վերջին իրադարձություններին, չէր կարող ուշադրություն չգրավել այն հանգամանքը, որ Բրյուսելում երկուսով՝ Փաշինյանն ու Ալիևը, փակ դռների հետևում քննարկում են ունեցել։ Ի՞նչ են պայմանավորվել, ինչի՞ շուրջ են համաձայնության եկել՝ չգիտենք, գիտենք միայն, որ Բրյուսելից հետո Ալիևը «կառուցողական» գնահատեց այդ ֆորմատով հանդիպումը։ Ուշադրության արժանի է նաև Նիկոլ Փաշինյանի վերջին մամլո ասուլիսի ընտրված ժամանակը։ Գիտենք՝ այդ օրը Ադրբեջանի նախագահի ծննդյան օրն էր, որն էլ այն նշանավորեց օկուպացված Հադրութում նոր ռազմական միավոր բացելով։ Ինչ է, սա է՞լ էր Ալիև-Փաշինյան «միասնական ուղերձներ» շարքից։
Այսինքն՝ այո՛, սա ձեռագիր է, որ բնորոշ է Փաշինյանին», - ասել է Վանեցյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.