Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրացնել մարտունակությունը Սև լճի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը ստուգել է Լաչինի շրջանում տեղակայված զորամասերը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, «բարդ կլիմայական պայմաններում ծառայություն իրականացնող անձնակազմի հետ հանդիպման ժամանակ գլխավոր շտաբի պետը մարտունակության հետագա բարձրացման և պետական սահմանին մարտունակությունը բարձր մակարդակի վրա պահելու հանձնարարականներ է տվել, այդ թվում Գարագյոլ լճի ուղղությամբ։ Այնուհետև զորամասի անձնակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, վերլուծվել են 2021թվականի արդյունքները։ Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարարի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ անցկացվող աշխատանքները։ Հանձնարարականներ են տրվել մարտական-ծառայողական գործունեությունը բարելավելու ուղղությամբ», տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ «Գարագյոլ լիճը» Սև լիճն է՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական բանակի ներխուժման ուղղություններից մեկը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.