«Նոր տարի՝ նոր քրեական գործ»․ Նարեկ Սամսոնյանին մեղադրում են իշխանություններին «ծանր վիրավորանք» հասցնելու համար
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնեց Սամսոնյանը՝ մանրամասնելով, որ քրգործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով, այն հարուցելու համար հիմք է հանդիսացել անանուն բողոքը։
Այսօր արդեն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հրապարակեց որոշումը, որում նշված է, որ ոստիկանության Արաբկիրի բաժին է ստացվել [email protected] հասցեից ստացված դիմումն այն մասին, որ Նարեկ Սամսոնյանը «Antifake» հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետի և իշխանությունների հասցեին հնչեցրել է ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ։ Փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 20:14
Исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян сообщил журналистам, что ни одно из последних 11 дел, открытых Комиссией по регулированию общественных услуг (КРОУ), не связано с отключениями электроэнергии.
-
2025-07-18 20:07
Властям Армении могли понадобиться голоса 6800 сотрудников "Элсетей Армении" на предстоящих в 2026 году выборах, сказал журналистам исполняющий обязанности директора ЗАО "Электрические сети Армении" Давид Казинян.
-
2025-07-18 20:03
Экс-депутат парламента Армении Рубен Акопян задержан. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-07-18 20:02
С 21 июля Армению накроют теплые тропические воздушные массы, сообщил заместитель главы Центра гидрометеорологии и мониторинга Гагик Суренян.