Последние новости

ԼՈՒՅՍԸ ԵՐԵՎՈՒՄ Է ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ

Մինչ Փաշինյանի հորդայի ներխուժումը հայերն ադրբեջանցիներից լավ էին ապրում

«Հիմա  դժվար է մեր թիմի որևէ անդամի ասել՝ փորձառություն չունեցող, որովհետեւ մենք թեկուզ վերջին մեկ տարվա ընթացքում անցել ենք փորձությունների միջով, որ գուցե տասնամյակի փորձություն է»,- հայտարարեց Փաշինյանը դեկտեմբերի 24-ին կայացած առցանց մամուլի ասուլիսում։

Հետաքրքիր է, այդ ի՞նչ փորձությունների միջով են հասցրել անցնել Լիլիթ Մակունցն ու Ռուբեն Ռուբինյանը: Առաջինին նշանակեցին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, իսկ հետո ԱՄՆ-ում դեսպան ուղարկեցին լոկ այն հիման վրա, որ նա տիրապետում է անգլերենին և մտերիմ է Փաշինյանի ընտանիքի հետ։ Երկրորդին անմիջապես ուսանողական նստարանից նշանակեցին փոխարտգործնախարար, հետո դարձրեցին փոխխոսնակ և ուղարկեցին Թուրքիայի հետ բանակցելու։ Միանգամայն ակնհայտ է, որ Մակունցն ու Ռուբինյանը չեն տիրապետում դիվանագիտական աշխատանքի հմտություններին և բանակցելու փորձ էլ չունեն։

Անցնող տարվա վերջին օրերին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ նախքան գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերը Հայաստանի և Արցախի միջին վիճակագրական քաղաքացիներն ավելի լավ էին ապրում, քան Ադրբեջանի միջին վիճակագրական քաղաքացիները։ Որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, թե բացի սեփական անձից՝ ուրիշ ում են պարտական կենսամակարդակի կտրուկ անկման համար, պատմենք թիմի անդամների մասին, որոնք, ըստ Փաշինյանի, անցել են գիտելիքներին ու փորձառությանը փոխարինած բազմաթիվ փորձությունների միջով:

«Պատմականորեն» պարզ է ամեն ինչ

Ռեժիմի կադրային քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում դասատուներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատմության ուսուցիչ է եղել դպրոցում, արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույնպես կրթությամբ պատմաբան է, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանն էլ պատմության դասատու է աշխատել դպրոցում։ Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը աշխարհագրություն է դասավանդել երեխաներին, բայց Փաշինյանի «հեղափոխությունից» հետո անմիջապես դարձել Արագածոտնի մարզպետ։

Ռոմանոս Պետրոսյանը նախքան իշխանափոխությունը աշխատել է (չե՛ք հավատա) սուպերմարկետի պահեստում, իսկ իշխանափոխությունից հետո երեքուկես տարում հասցրել է լինել Կոտայքի մարզպետ և բնապահպանության նախարար։ Տվյալ պահին բարձր պաշտոններով «փորձություն» անցած Ռոմանոսը գլխավորում է Պետական վերահսկողական ծառայությունը։

Կարեն Սարգսյանը, որին Նիկոլը նշանակել է Գեղարքունիքի մարզպետ, նախքան իշխանափոխությունը աշխատել է որպես մարզական մեկնաբան։ Արամ Խաչատրյանը մինչ Լոռու մարզպետ դառնալը աշխատել է որպես ռազմագիտության ուսուցիչ, իսկ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը լրագրող է եղել։ Հայկ Ղալումյանը Փաշինյանի կնքահայրն է, և միայն դրա հիման վրա նրան իշխանափոխությունից հետո նշանակեցին Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար, իսկ ավելի ուշ՝ Տավուշի մարզպետ։ Ի դեպ, Փաշինյանը նրան մարզպետ նշանակեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ոչ մի խոշորացում չի ստիպի Իջևանի բնակիչներին քվեարկել Ղալումյանի օգտին՝ որպես մշտական հիմունքներով քաղաքապետի։

Մարզպետի հարազատ եղբայր Վահե Ղալումյանը, հունիսի 20-ին երկրորդ անգամ դարձավ ԱԺ պատգամավոր։ Առողջապահության նախարարությունը, ինչպես հայտնի է, ղեկավարում է իրավաբան Անահիտ Ավանեսյանը, ընդ որում վերջերս ՍԴ-ի կայացրած որոշումը ցույց տվեց, որ որպես իրավաբան էլ նա նույնքան ապաշնորհ է…

Մելիքսեթին պաշտոնանկ կանեն, Սյունիքում ուժեղ ձեռք է պետք

Արագածոտնի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կասկածվում է պաշտոնեական կեղծիքի մեջ, քանի որ, ըստ ԶԼՄ-ների, իբրև դիպլոմ է ներկայացրել ինչ-որ մասնավոր բուհից վերցրած թղթի կտորը, որը տրվել է այդ բուհի գոյության  դե յուրե դադարեցումից մեկ տարի անց։  Լրագրողներին այդ բացահայտման համար պահանջվեցին հաշված օրեր, իսկ իրավասու մարմինները ոչ մի կերպ չեն կարողանում մեկնաբանել այդ փաստը։

Օրենքը պարտադիր պայման է սահմանում բարձրագույն կրթության առկայությունը մարզպետի պաշտոն զբաղեցնողների պարագայում: Եթե պարզվի, որ Պետրոսյանը զբաղեցրել է այդ պաշտոնը օրենքի շրջանցումով, ապա մարզի ղեկավարի պաշտոնում նրա բոլոր որոշումները կհամարվեն անօրինական։ Ոստիկանության վեցերորդ վարչությունը ոչ մի կերպ չի կարողանում տրամաբանական ավարտին հասցնել Արագածոտնի մարզպետի դիպլոմի հետ կապված գործը։ Ըստ երևույթին, հարցը դեմ է առել նրան, որ Փաշինյանը տեղյակ է եղել կեղծ դիպլոմի մասին, այդուհանդերձ որոշել է նշանակել Պետրոսյանին այդ բարձր պաշտոնին

Առ այսօր որևէ մեկին չի հաջողվել լույս սփռել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի դիպլոմի վրա, որը  մինչ այդ պաշտոնում նշանակվելը հովիվ է աշխատել, իսկ հետո՝ զինվորական։ Նրա դիպլոմը տեսնելու բոլոր փորձերը անհաջողության են մատնվել, ուստի, ինչպես հայտնի է դարձել մեզ, համապատասխան դիմումներ կան դատախազություն՝ դրա առկայության կամ բացակայության փաստի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Թեպետ, Պողոսյանին, ըստ շրջող լուրերի, շուտով պաշտոնանկ կանեն. ռեժիմին ուժեղ ձեռք է պետք Սյունիքում

Վաղարշակ Հարությունյանի գեներալական ուսադիրները պոկել են դեռևս 2002-ին, սակայն իշխանափոխությունից հետո նա դարձավ Փաշինյանի ռազմական խորհրդականը, հետևաբար, 44-օրյա պատերազմում հայկական զինված ուժերը պարտվեցին նաև նրա խորհուրդների հետևանքով։ 2021-ի տարեվերջին Հարությունյանը «Զինուժ Մեդիային» տված հարցազրույցում խոստովանեց, որ ստորագրել է Սյունիքում հայկական ստորաբաժանումները հետ քաշելու մասին փաստաթուղթը: Տվյալ դեպքում կադրային որոշումը միանգամայն արդարացված էր, քանզի բացի Վաղարշակից՝ ուրիշ ոչ մեկի ստորությունը չէր բավականացնի Փաշինյանի այդ հրահանգը կատարելու համար։

Ներկայումս Հարությունյանը, ըստ ԶԼՄ-ների, սպասում է ՌԴ-ում դեսպանի պաշտոնում իր նշանակմանը: Հարությունյանից հետո պաշտպանության նախարարի պաշտոնն անցավ Արշակ Կարապետյանին, որին Սերժ Սարգսյանի հրամանով հեռացրել էին Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո:

Իշխանափոխությունից հետո արքունիքը բարեհաճ գտնվեց «նեղացած» Արշակի նկատմամբ։ Այդ գեներալների անունների հետ կապված են տարածքային և մարդկային մեծ կորուստներ։ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Պապիկյանն արդեն նախաձեռնել է մեծաթիվ ուղեկցողներով քայլերթ-գրոհ դեպի ԵՊՀ՝ նպաստելու համար գիտնական գործընկերների կողմից գրագողության մեջ մեղադրող հայտնի «սորոսականին» ռեկտորի պաշտոնում նշանակելուն:

«Այդ ճանապարհին ենք» և «անելո՛ւ ենք»

Փորձությունների միջով անցել են ոչ թե Փաշինյանի թիմի անդամները, այլ ժողովուրդը, ներառյալ նրանք, ովքեր հավատացել են, թե իշխանափոխությունը կուշտ կյանքի երաշխիք է։ Այսօր Փաշինյանը խոստանում է «խաղաղության դարաշրջանի» գալուստ, այդ կարգախոսի ներքո նրա խունտան ավարտին կհասցնի հայոց պետականության կործանումը։ Իշխանության ղեկին ընչաքաղց ոհմակ է, որը 2018-ի ապրիլից պարգևավճարներ է խժռում պետական գանձարանից, պետության հաշվին ման տալիս իրենց կանանց Եվրոպայում, թանկարժեք առանձնատներ ու արտասահմանյան ավտոմեքենաներ գնում։ Այդ թայֆան հեշտ ու հոժար չի հրաժարվի յուղոտ պաշտոններից։

«Մենք համոզված ենք, որ այս մարդիկ իրենց հոժար կամքով իշխանությունը չեն թողնելու. իշխանությունից նրանց հեռացնելու համար պետք են զանգվածային ընդվզումներ, անհրաժեշտ է փողոցային պայքար: Մենք պետք է պատրաստենք և պատրաստում ենք այդ զանգվածային ընդվզումները, անելու ենք, այդ ճանապարհին ենք»,- ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

«Այդ ճանապարհին ենք» արտահայտությունը մտածող հանրության կողմից ընկալվեց որպես լույս թունելի վերջում։ Փաշինյանի ընչաքաղց հաճկատարների վրա նույնիսկ թռուցիկ հայացք նետելով կարելի է հասկանալ, որ հարցը դրված է շեշտակի. կամ-կամ։ Կա՛մ մենք օժանդակում ենք հանցախմբի ախորժակը հագեցնելուն, որի պարագլուխը վերածում է մեր երկիրը թուրքական պրոտեկտորատի, կա՛մ դուրս ենք գալիս փողոց և զրկում այդ հանցախմբին Հայաստանի և Արցախի ճակատագիրը վճռելու հնարավորությունից։

2021 թ. վերջին օրերին ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը շատ կարևոր խոսքեր ասաց այն մասին, որ իշխանափոխությունը հնարավոր է տեսանելի հեռանկարում, սակայն դրան պետք է լավ պատրաստվել՝ ֆալստարտ թույլ չտալու համար։ Լույսը երևում է թունելի վերջում, «այդ ճանապարհին ենք» և «անելո՛ւ ենք»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПУТЕВОДИТЕЛЬ ПОЛИТИЧЕСКИХ РЕПРЕССИЙ, ПРОДОЛЖЕНИЕ 1-4 ИЮЛЯ
    2025-06-30 09:17

    Нынешний этап политических репрессий, включая аресты, "Голос" предсказал еще на исходе зимы с указанием главных мишеней главаря правящей верхушки. Поводом для арестов стал "план государственного переворота". При детальном ознакомлении на языке подлинника не покидает ощущение, что текст написан впопыхах на коленке, и это сочинение на уровне начальных классов средней школы Пашинян пытается выдать за сенсационное "разоблачение" и "предотвращение" попытки повторить теракт 27 октября 1999 г.

  • ПАШИНЯН ГОТОВИТ АРМЯНСКОЕ ОБЩЕСТВО К НОВОМУ ПРЕДАТЕЛЬСТВУ
    2025-06-28 10:29

    О том, что Пашинян реанимирует массовые репрессии 30 гг. прошлого века, "Голос" указывал неоднократно со ссылкой на бесчисленные примеры. Репрессии начались после штурма парламента 2 октября 2018 г., а поражение в 44-дневной войне придало им новый импульс. На общем фоне ничего сверхъестественного в обвинениях по части организации государственного переворота и подстрекательстве к массовым беспорядкам нет. На этот раз не повезло архиепископу Баграту Галстаняну и членам движения "Тавуш во имя Родины", потом в призыве к военному перевороту обвинили архиепископа Микаэла Ачапахяна, а сразу после 44-дневной войны Пашинян обвинил группу известных деятелей в организации покушения на себя, любимого.

  • ВСЕ УПИРАЕТСЯ В ЛИДЕРА
    2025-06-28 09:41

    Титульная оппозиция не в состоянии вывести народ на улицу. Люди выходят на акции протеста, которые носят локальный характер, численность этих акций не дотягивает до критической массы. Вазген Манукян, Ишхан Сагателян, Артур Ванецян, архиепископ Баграт Галстанян обвиняются в том, что впервые с 2020 г. в нашей стране не было традиционного "весеннего обострения". За истекшие годы они использовали уличный ресурс вхолостую, и это привело к дискредитации уличной борьбы. Редкий депутат от фракции ГД не указал на это обстоятельство, выступая в эфире телеканалов власти. Все повторяют, как мантру: "весеннее наступление оппозиции провалилось, народ не верит оппозиционным силам". Вместо "весеннего наступления" политизированная публика наблюдала за "любезностями", которыми обменивались команды второго и третьего президентов, а представители правящих кругов призывали народ не верить в разногласия между Робертом Кочаряном и Сержем Саргсяном, заверяя, что "сиамские близнецы" разыгрывают шоу.

  • ПАШИНЯН ПОНИЗИЛ ПЛАНКУ НЕЗАВИСИМОСТИ СЮНИКА?
    2025-06-28 09:36

    По словам депутата от фракции "Айастан" Кристины Варданян, Европейский форум состоится в Ереване в мае 2026 г., а парламентские выборы назначены на 7 июня. Пашинян пригласил на форум Эрдогана вовсе не по той причине, что турецкий лидер способствовал проведению форума в Ереване, а для того, чтобы показать армянским избирателям европейско-турецкую "группу поддержки" и "гарантов воспроизводства" своего режима по итогам выборов, которые состоятся почти сразу после форума. Ну, а платой за поддержку, по прогнозам политолога Артура Хачикяна, станет "снижение планки независимости Сюника", о чем мы узнаем спустя месяцы после встречи Пашиняна с Эрдоганом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ