Последние новости

Արարատի նախկին մարզպետը նշանակվել է Վեդիի համայնքապետի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի արդեն նախկին նախագահ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին նշանակել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am տեղեկատվական հարթակից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ էլ նա ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վեդիում կայացել էին ՏԻՄ ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագրի» համայնքի ղեկավարի թեկնածուն Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանն էր։

ՀՀ կառավարությունը երեկ` հունվարի 4–ին, որոշում կայացրեց Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնելու մասին։ Ընտրությունների օրը դեռևս հայտնի չէ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ