Последние новости

Հայտնի է` երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 1-ին հանդիպումը

Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն է հայտնել հանդիպման ամսաթվի մասին։

«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում»,–նշված է ԱԳՆ մամուլի խոսնակի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով ԱՄԷ-ում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի բանագնացը Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչն է լինելու:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ