Հայաստանը 100 խաղաղապահ է ուղարկել Ղազախստան
ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն է գործուղել խաղաղապահ ստորաբաժանում` բաղկացած 100 զինծառայողից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՚ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու վերաբերյալ որոշումը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի դրույթներին համաձայն, ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)»,– ասված է ՊՆ հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև հայտնում է, որ առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 12:04
В Вашингтоне прошли несколько встреч делегации швейцарской мирной инициативы по Нагорному Карабаху.
-
2025-07-14 12:02
В Глендейле перед зданием армянского консульства прошёл митинг, инициированный движением "Национальный фронт" в защиту Армянской Церкви и против широко распространённых необоснованных и незаконных репрессий в Армении. Об этом сообщает Всеармянский совет по защите Армянской Церкви.
-
2025-07-14 12:00
Народный артист России, кинорежиссер Александр Митта скончался на 93-м году жизни. Об этом сообщают российские СМИ со ссылкой на сына режиссера.
-
2025-07-14 11:52
Армянскую АЭС подключили к энергосистеме страны после планового ремонта. Об этом сообщается на странице администрации АЭС в соцсети.