Последние новости

Սևան Նիշանյանն ազատ կարձակվի. նա Հայաստա՞ն կտեղափոխվի

Պոլսահայ մտավորական, գրող, լեզվաբան Սևան Նիշանյանը Սիրոսի վարչական դատարանի որոշմամբ այսօր ազատ կարձակվի: Տեղեկությունը հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Ըստ որոշման` նա պարտավոր է կամավոր հեռանալ Հունաստանից 15 օրվա ընթացքում։ Քանի որ Նիշանյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ցանկության դեպքում նա կարող է մեկնել Հայաստան»,–ասված է դեսպանության գրառման մեջ։

Հիշեցնենք` Նիշանյանը, որը Թուրքիայում 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել, բանտից փախել էր 2017 թվականի հուլիսի 14-ին: 2017 թվականի հուլիսի 25-ին Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանի իշխանություններին:

Հունաստանի կառավարությունը չէր երկարաձգել Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու կապակցությամբ ձեռք բերված կացության իրավունքի ժամկետը, որը լրացել է դեկտեմբերի 29-ին։ Նիշանյանին ձերբակալել էին, նրան արտաքսում էր սպառնում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ