Սի Ցզինպին. Չինաստանը ցանկանում է հնարավորինս անհրաժեշտ աջակցություն
Բարի դրացի եւ բազմակողմանի հավերժական ռազմավարական գործընկեր լինելով՝ Չինաստանը ցանկանում է հնարավորինս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ղազախական կողմին եւ օգնել նրան հաղթահարելու ծանր շրջանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին հղած բանավոր ուղերձում ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Ղազախստանում վերջին իրադարձությունների հետ կապված, տեղեկացնում է Սինհուան։
Իր բանավոր ուղերձում Սի Ցզինպինը անկեղծ ցավակցություններ է հայտնել զգալի թվով զոհերի, փչացված գույքի համար՝ Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով։
Սի Ցզինպինը ընդգծել է, որ չինական կողմը վճռականորեն դեմ է Ղազախստանում կայունության խափանմանը որեւէ ուժի կողմից եւ երկրի անվտանգության սպառնալիքին, Ղազախստանի ժողովրդի խաղաղ կյանքի խափանմանը որեւէ ուժի կողմից, որեւէ արտաքին ուժի չարամիտ մտադրությունից՝ ուղղված Ղազախստանում անկարգությունների կազմակերպմանը, «գունավոր հեղափոխություն» սադրելուն, ինչպես նաեւ չին-ղազախական բարեկամության խափանման փորձերին եւ երկու երկրների համագործակցությանը խոչընդոտելուն։
«Անկախ որեւէ ռիսկից եւ մարտահրավերից՝ Չինաստանը մնում է Ղազախստանի վստահության արժանի բարեկամը եւ հուսալի գործընկերը, եւ չինացի ժողովուրդը միշտ կանգնած կլինի ղազախ ժողովրդի կողմում»,- նշել է Չինաստանի նախագահը։
Նշենք, որ ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրադարձությունները Ղազախստանում երկրի ներքին գործն են։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-23 04:5854
Ситуация все дальше ухудшается, война не завершилась 10 ноября 2020 года. Об этом 22 мая в ходе обсуждения на площади Франции заявил военный эксперт Карен Вртанесян.
-
2022-05-22 19:38399
Если у Армении есть премьер-министр, то сегодня в Брюсселе он должен сказать: Арцах не будет в составе Азербайджана. Об этом на своей странице в Facebook написал пресс-секретарь Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2022-05-22 17:54423
Президент Арцаха Араик Арутюнян категорически отказался комментировать проходящую в Брюсселе встречу премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева.
-
2022-05-22 17:34325
Легендарный французский шансонье Шарль Азнавур - в сердце каждого армянина. Впрочем, не только. Его любят миллионы меломанов по всему миру. Не зная ни единого слова по-французски люди подпевают ему так, будто это их родной язык. Сегодня Маэстро исполнилось 98 и в этот день NEWS.am STYLE поделится с вами любопытными фактами из жизни Азнавура.