«Հետագա 5 տարիների ընթացքում մենք պետք է ունենանք համատեղ կառավարում». Փարաքար համայնքի ավագանին ընդմիջում վերցրեց (տեսանյութ)
3 խմբակցությունները եկան այն եզրահանգման, որ հետագա 5 տարիների ընթացքում մենք պետք է ունենանք համատեղ կառավարում: Այս մասին այսօր` հունվարի 7-ին հայտարարեց Փարաքար համայնքի ավագանիներից մեկը եւ մեկ ժամը ընդմիջում խնդրեց, քննարկումների համար:
«3 խմբակցությունները եկան այն եզրահանգման, որ հետագա 5 տարիների ընթացքում մենք պետք է ունենանք համատեղ կառավարում: Համատեղ կառավարման սխեման մենք կքննարկենք մեկ ժամվա ընթացքում: Մեր քայլն ուղղված է մեր համայնքում համերաշխություն, միասնությունեւ օրինակելի համայնք ձեւավորելու համար եւ մենք վստահ ենք, որ մեկ ժամ հետո կունենանք եռակողմ հայտարարություն մեր համայնքի եռակողմ կառավարման վերաբերյալ»
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-28 18:0460
В Мартунинском районе Арцаха 28 мая отметили День Республики, а также провели акцию сопротивления.
-
2022-05-28 17:05110
Со мной все в порядке. Через пару дней вновь буду рядом с вами. Об этом написал на своей странице в Facebook экс-директор СНБ Армении, руководитель парламентской фракции блока "Честь имею" Артур Ванецян, который из-за проблем со здоровьем на короткое время отправился в Европу.
-
2022-05-28 17:0389
Мэр Парижа Анн Идальго, находящаяся с визитом в Ереване, посетила мемориальный комплекс "Цицернакаберд", где возложила цветы к Вечному огню в память жертв Геноцида армян.
-
2022-05-28 17:03108
Очередное проявление азербайджанского вандализма на оккупированных территориях Республики Арцах. Об этом в своем Telegram-канале написал госминистр Арцаха Артак Бегларян.