ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ՆԱև ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՏՔ․ Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ
Թուրքիայում պանթուրքիզմի քաղաքականությունը, կամ թյուրքալեզու պետությունների, ժողովուրդների հանդեպ քողարկված օկուպացիոն քաղաքականությունը ունի պետական գաղափարախոսության կարգավիճակ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մենաբանելով Ղազախստանում տիրող իրավիճակը։
Թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիայի ազգայնական կուսակցության ղեկավարը Թուրքիայի նախագահին հրապարակավ նվիրեց թյուրքական աշխարհի քարտեզ, որտեղ ընդգծված են Թուրքիայի հետաքրքրության տիրույթում գտնվող երկրների։ Ղազախստանն էլ դրանցից մեկն է և ունի կարևոր նշանակություն։
«Թուրքիան կենտրոնասիական պետությունների և թյուրքական ժոովուրդներով բնակեցված տարածքների հանդեպ իրականացնում է իրականացնում է սողացող պնաթուրքիզմի քաղաքականություն։ Պարզ է, որ Ղազախստանում այս դեպքերն ուղղակի կամ անուղղակի կարող են ունենալ նաև թուրքական հետք»,- ըդգծեց թուրքագետը։
Մելքոնյանի խոսքով ՝ Խորհրդային միության փլուզումից հետո Թուրքիանհետխորհրդային երկրներում, ներառյալ՝ Ղազախստանում իրականացրել է մշակութային, կրական և տնտեսական ծրագրեր։ «Այսինքն՝ այդ երկրներում ակնհայտ է թուրքկան կրթական, տնտեսական և քարոզչական ներկայությունը։ Հիմնական նպատակն է ՝ այդ երկրներում հասարակությունների շրջանում պանթուրքիզմի, Թուրքիայի հանդեպ եղբայրական մոտեցումների ավելացումն է։ Սրա աճն ուղիղ համեմատական է հակառուսականության աճին։ Այսինքն՝ որքան մեծ են պանթուրքիզմի տրամադրությունները հասարակության մեջ, նույնքան ավելանում են հակառուսական քարոզչությունը։
Գաղափարախոսությունը հետևյալում է՝ պետք է թոթափել ռուսական «օկուպացիան» և միավորվել թյուրքական պետություններով»,- ասաց թուրքագետն ու հավելեց․
«Ղազախստանում այս հուզումների մեջ Թուրքիան ունի հստակ շահագրգրվածություն՝ Ռուսաստանից «պոկելու» կամ թուրքական ազդեցությունը մեծացնելու »։
Այնդրադառնալով Ղազախստանում տիրող իրավիճակի ազդեցությանը Հայաստանի վրա, Մելքոնյանն ասաց, որ դրանք ուղիղ վտանգ են նաև Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ որքան պանթուրքիզմի գաղափարն ընդլայնվում է, այդքան սեղմվելու է Հայաստանի շուրջ։
«Օրինակ՝ «Զանգեզուրի միջանցք» կոչված գաղափարն աջակիցներ է ստանալու ։ Եթե հիմա միայն Թուրքիան և Ադրբեջանն են, ապա այդ գաղափարին միանալու են թյուրքալեզու այլ պետություններ ևս, օրինակ՝ Ղազախստանը։ Այսինքն՝ սա ուղիղ Հայաստանի շահերին առնչվող խնդիր է»,- ասաց թուրքագետը։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.