ԽՆԴԻՐԸ ՀԵՆՑ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐՈԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է․ Վահե ԵՓՐԻԿՅԱՆ
Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ղազախստանում ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ պատշաճ դիմում ներկայացնելու պարագայում Կազմակերպությունն անհապաղ միջոցներ է ձեռք առնում` ընդհուպ զորք ուղարկելը և մինչևիսկ համապատասխան պետության ներքին անվտանգության հետ կապված խնդիրների դեպքում։Վերոհիշյալն ուղղակիորեն ապացույցն է` Նիկոլը երբեք պատշաճ կարգով չի դիմել ՀԱՊԿ, ավելին` հենց այսօր, երբ ադրբեջանցի զինվորները տեղակայված են ՀՀ սուվերեն տարածքում` Սև լճի շրջակայքում, ինչն ի դեպ հենց ինքը` է փաստել, վերջինս տոտալ անգործությունն է դրսևորում, սակայն հանրությանը մատուցվում են մանիպուլյատիվ կիսաճշմարտություններ` դիմել ենք, բանավոր ենք դիմել, այս կետով չենք դիմել, այն կետով ենք դիմել` այսպիսով Ադրբեջանի առջև բացելով ՀՀ դռներն, իսկ նիկոլամերձ քաղաքական խմբակների համար ՀԱՊԿ ֊ն դեմ արշավ սկսելու համար պարարտ հող նախապատրաստելով, սակայն փաստ է` պատշաճ կարգով դիմում այդպես էլ ցայսօր չի ներկայացվել, թեպետ Հայաստանի դեպքում խնդիրը ոչ թե ներքին անվտանգության հետ է կապված, ինչպես Ղազախստանում, այլ առկա է արտաքին ագրեսիա։Զուգահեռաբար նույն Ղազախստանի նախագահի` մեր թշնամի Ադրբեջանի բարեկամի, Ադրբեջանին Արցախի օկուպացիայի առթիվ շնորհավորողի, միջազգային բոլոր հարթակներում Ադրբեջանին դաշնակցողի դիմումի պարագայում ՀՀ վարչապետ հանդիսացողը ջանք ու եռանդ չի խնայում, անմիջապես և պատշաճ ընթացակարգի համաձայն խորհրդակցություններ է նախաձեռնում` հանուն Ղազախստանի պրոադրբեջանական իշխանության անսասանության, ինչը սակայն չի կարող, իսկ որ ավելի ստույգ է` չի ուզում անել ադրբեջանական ագրեսիայի դեպ պայքարող ՀՀ պարագայում։ՀԱՊԿ ֊ն մուտքը Ղազախստան մեզ համար հատկանաշական է նախևառաջ այն առումով, որ վերստին ապացուցվեցինք` մեր իշխանությունը հակապետական է, այն գլխովին տապալել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, փչացրել հարաբերությունները բոլոր հնարավոր դաշնակիցների հետ, ՀՀ անվտանգության համար ոչինչ չի անում, իսկ Ղազախստանի պրոադրբեջանական իշխանության համար ջանք ու եռանդ չի խնայում։Փաստորեն, խնդիրը ՀԱՊԿ ֊ը չէ, ինչպես Յուրի Խաչատուրովին հետ կանչելիս, պատերազմի օրերին ու ՀՀ դեմ ադրբեջանական ոտնձգության դեպքերում փորձում էր մատուցել այս իշխանությունն, այլ խնդիրը հենց այս իշխանության հակահայկականությունն ու պրոադրբեջանականությունն է։
yerevan.today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.