ՀԱՅԱՍՏԱՆԸ ևՍ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԹԻՐԱԽ ԴԱՌՆԱԼՈՒՑ. Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Եթե մի կողմ դնենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների սոցիալ-տնտեսական գործոնը և խնդիրը դիտարկենք ահաբեկչական, արմատական էլեմենտների ակտիվացման և, չի բացառվում, ներթափանցման տիրույթում, ապա ակնհայտ է, որ այդ տեսանկյունից մեր տարածաշրջանը ևս խոցելի է։
44-օրյա պատերազմին Թուրքիայի ներգրաված ահաբեկչական խմբերի ներկայիս տեղակայման կամ Ադրբեջանում վաղուց բուն դրած տարբեր ծայրահեղական կազմակերպությունների բջիջների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չկա։
Ներկայումս Հայաստանի ու Արցախի սահմանագծի անվտանգության մակարդակի բարձրացումը, տարբեր նշանակության ստորաբաժանումների՝ մարտունակության համապատասխան վիճակի բերելը կարևոր է ոչ միայն ադրբեջանական զորքերի հնարավոր սահմանախախտումների կամ ագրեսիայի կանխման, այլ ահաբեկչական խմբերի հնարավոր ներթափանցման առումով։
Անկախ իրադրային մեծ թվով հանգամանքների տարբերություններից, Հայաստանը ևս ապահովագրված չէ ահաբեկիչների թիրախ դառնալուց։
Սակայն իշխանությունն ուժային համակարգի ռեսուրսը ծախսում է իր գոյությունը պահպանելու և քարշ գալու համար, այլ ոչ թե երկիրը տարբեր բնույթի սպառնալիքներից պաշտպանելու համար»,- գրել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-18 19:31111
Мы последовательно выступаем за создание двусторонней комиссии по делимитации армяно-азербайджанской границы с ее последующей демаркацией при консультативном содействии России. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2022-05-18 19:3090
Мы высоко оцениваем деятельность трехсторонней рабочей группы под сопредседательством вице-премьеров Армении, России и Азербайджана. Об этом заявила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2022-05-18 19:2892
Центр оценки и тестирования (ЦОТ) Армении утвердил дни проведения единых госэкзаменов 2022 года.
-
2022-05-18 19:14168
Движение сопротивления на площади Франции в Ереване 18 мая проводит очередной митинг.