Բացվել է զոհված բերդավանցիների հիշատակին նվիրված հուշահամալիր
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բարձունքին բացվել է իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվել է խաչքարը։
Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է ՀՀ Տավուշի մարզպետարանը։ Հուշահամալիրը կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։
Հուշահամալիրի բացմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, այլ պաշտոնատար անձինք, զոհված տղաների ընտանիքի անդամները, համագյուղացիները:
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմն էլ «Ֆեյսբուք»-ի էջում նշել է, որ կարմիր ժապավենը կտրել են, ջրով և գինով խաչքարի լվացումն արել են նահատակների ընտանիքների անդամները։
«Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին և հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք։ Պետք է կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից»,– ասվում է գրառման մեջ։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված բերդավանցիներն են՝ մայոր Սարգիս Նավասարդյանը, ավագ լեյտենանտ Գարիկ Ղուշչյանը, լեյտենանտ Արտակ Ղազարյանը, ժամկետային զինծառայողներ Արման Աթաբեկյանը, Գրիշա Ազատյանը, Մհեր Զուրաբյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.