Պետությունը քաղաքացուն տուգանում է` անտեսելով իր թերությունները. Թաթոյան
Պետությունը քաղաքացուն տուգանում է` անտեսելով իր թերությունները։ Նման եզրահանգման է եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ուսումնասիրելով ճանապարհային երթևեկության ոլորտի խնդիրները։ Դրանք նա ներկայացրել է Facebook-ի իր էջում։
«Օրինակ՝ արագաչափ սարքերի համար տեղադրված զգուշացնող նշանները չունեն որևէ լուսավորություն, տեսանելիության համար անհամաչափ փոքր են: Հաճախ «թաքնված են» ծառերի կամ շինությունների հետևում: Շատ են դեպքերը, երբ բացակայում են արագության սահմանափակումը ցուցադրող նշանները: Չկան արագաչափին մոտեցող մեքենայի արագությունը ցուցադրող սարքեր»,– նշում է ՄԻՊ–ը:
Թաթոյանը նկատում է, որ հատկապես Երևանից դուրս չլուսավորված փողոցների պատճառով է, որ արագաչափ սարքերն ու զգուշացնող նշաններն ընդհանրապես չեն երևում: Իսկ ճանապարհների գծանշումների (օրինակ՝ հոծ գծերի) բացակայությունը ու մի շարք այլ գործոններ ավելին են սրում խնդիրը և ավելացնում վթարների կամ պարզապես խախտումների ռիսկը:
Լուսավորություն չունեն կամ արտահայտված տեսանելի չեն հետիոտնային անցումները, ինչն էլ իր հերթին լուրջ խնդիր է առաջացնում թե՛ հետիոտների, թե՛ վարորդների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
«Քանի դեռ պետությունը լիարժեք չի կատարել իր պարտավորությունները մարդու նկատմամբ, չի կարող ապահովել նրա աչքերում արդարացիության ընկալում իր արարքների, այդ թվում՝ տուգանքի համար»,– եզրակացնում է Թաթոյանը:
ՄԻՊ–ը խոստանում է, որ կբարձրացնի հարցը և կնախաձեռնի պետական պատասխանատու մարմիններին ուղղված անհրաժեշտ լուծումների առաջարկներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 15:50
Подводя окончательный итог заявлениям, сделанным накануне Пашиняном, можно сказать, что пресс-конференция была необходима для того, чтобы Никол Пашинян публично признал готовность/обязательство предоставить Турции и США коридор через территорию Армении. Коридор, который сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-17 15:49
Множество представителей власти день и ночь убеждают общественность, будто архиепископ Баграт Галстоян и участники «Священной борьбы» готовили теракт, а затем их глава, оказавшийся на посту премьер-министра, заявляет, что никто не нарушал презумпцию невиновности наших заключённых товарищей.
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.