Ստեփանակերտ. Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայի կողմից ծրագրված գործողությունների արդյունք են
Այն, ինչ տեղի ունեցավ Ղազախստանում, բնականաբար, եւ՛ ներքաղաքական, եւ՛ մեծ հաշվով աշխարհաքաղաքական գործընթացների արդյունք է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
«Իհարկե, չի կարելի ամբողջությամբ անտեսել ներքաղաքական պատճառները, քաղաքական, սոցիալական նշանակության տարբեր նախադրյալները։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական՝ հեռուն գնացող քայլերը կատալիզատորն ու հիմնական նպատակն էին։ Առանձնահատուկ դեր խաղացին պանթուրքական շրջանակները։ Այն, որ Ղազախստանը առանձնահատուկ նշանակություն ունի պանթուրքիստական գաղափարների համար, կարծում եմ, միանգամայն ակնհայտ է։ Առաջին հերթին, այդ շրջանակների համար համեմատաբար հեշտ էր աշխատել այնտեղ, երկիրը շատ ավելի բաց է, քան տարածաշրջանի մյուս պետությունները, երկիրն իր կազմով բազմազգ է, կան բազմաթիվ կազմակերպություններ։ Ավելին, Ռուսաստանի հետ գործնականում չկա հսկվող սահման, այսինքն՝ կա Ղազախստանով Ռուսաստան տարբեր տեսակի հոսքերի ներթափանցման հնարավորություն, ինչը նույնպես պանթուրքիստական շրջանակների հիմնական նպատակներից է։
Այդ մասին է վկայում Թուրքիայում եւ Ադրբեջանում հիստերիկ վերաբերմունքը։ Ճիշտ է, այնտեղ դրսեւորվեց «կամուֆլյաժային» մոտեցում․ իշխանությունները կարծես կողմնակից են չեզոքությանը, բայց իշխանության իրական կարծիքն արտահայտող ամենատարբեր շրջանակներ՝ քաղաքագետներ, վերլուծաբաններ, հասարակական շրջանակներ, որոնք ֆինանսավորվում են կառավարության կողմից, ունեն աշխարհքաղաքական հավակնություններ եւ նպատակներ, եւ դրա հետ մեկտեղ մեղադրանքներ են հնչեցնում՝ ուղղված ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, Հայաստանին՝ հենց պանթուրքիզմի առումով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-26 00:00138
Один из лидеров "Движения сопротивления", вице-спикер от оппозиционной фракции "Армения" Ишхан Сагателян озвучил план действий на среду.
-
2022-05-25 23:33135
Бывший заместитель министра обороны, член Верховного органа Республиканской партии Армении Артак Закарян сегодня в ходе митинга на площади Гарегина Нжде обратился к результатам трехсторонней встречи Шарль Мишель – Никол Пашинян – Ильхам Алиев в Брюсселе и заявлению главы Европейского совета.
-
2022-05-25 20:40269
Мадридские принципы являются единственным международно утвержденным документом, в котором сопредседатели признают реализацию народом Арцаха права на самоопределение. Об этом заявил в беседе с Yerevan.Today координатор офиса второго президента Армении Роберта Кочаряна Баграт Микоян, комментируя заявление премьер-министра Армении Никола Пашиняна 25 мая в парламенте о том, что, приняв Мадридский документ, власти РА поставили под сомнение референдум о независимости Арцаха.
-
2022-05-25 19:49266
В ответ на письменное обращение, направленное 24 мая президенту Арцаха, от политических партий, представленных в парламенте страны, президент Араик Арутюнян 25 мая созвал расширенное заседание Совета безопасности.