Последние новости

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԱՐՄԻՐ ՄԱԿԱՐԴԱԿ. 8 ԱՄԻՍ՝ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՌԵԺԻՄՈՒՄ

Նախագահն ասաց, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն լինելու…

Հաստատելով իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ Թուրքիան անցել է Միջին Ասիային։ Կասիմ Ժոմարտ Տոկաևը մատնանշեց օտարերկրյա վարձկանների մասնակցությունն անկարգություններին և հակաահաբեկչական գործողության անհրաժեշտությունը սահմանադրական կարգը վերականգնելու համար:

ԱՅՆՔԱՆ ԷԼ ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ՉԻ ԱՆՑԵԼ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիային մասնակցելու նպատակով Սիրիայի Իդլիբ քաղաքում թուրքերի կողմից վարձկանների հավաքագրումից։ Ռուսաստանը ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությամբ կասեցնում է պանթյուրքիզմի ճանապարհը, իսկ ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետը բանակցում է Սյունիքի տարածքում «միջանցքներով» իր երկիրը պանթյուրքիզմի միջանցիկ բակի վերածելու շուրջ…

Մինչև վերջերս համաշխարհային քաղաքականության մեջ ընդունված էր խոսել ժողովրդի արդար զայրույթի պոռթկման մասին։ Ե՛վ երբ 2000թ. հոկտեմբերի 5-ին Բելգրադում տապալվեց Սլոբոդան Միլոշևիչի ռեժիմը, և՛ երբ 2003-ի նոյեմբերին Վրաստանում «վարդերի հեղափոխությունը» տապալեց Էդուարդ Շևարդնաձեին, և՛ հետո, երբ ճայթեցին ուկրաինական «մայդանները»։ Նույնիսկ ուզբեկական Անդիժանում բռնության պայթյունը կոչեցին ժողովրդական ապստամբություն…

Նուր-Սուլթանում առաջին իսկ պահից անվանեցին իրերն իրենց անուններով. նախագահը հայտարարեց, որ ահաբեկիչների հետ բանակցություններ չեն լինելու: Ջեյն Փսակին անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ, թե ամերիկյան վարչակազմը կապ չունի Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Պեկինից նույնպես շտապեցին հավաստիացնել, որ ղազախստանյան իրադարձությունները պետության ներքին գործն են։ Փսակիի պարագայում ամեն ինչ պարզ է, այն իմաստով, որ աշխարհը վաղուց դադարել է գունավոր հեղափոխություններ անվանել ամերիկյան ԿՀՎ-ի կողմից կազմակերպված «վարդերի», «վարդակակաչների», «մայրիների» ու այլևայլ հատուկ գործողությունները։ Ինչ վերաբերում է Տոկաևին, ապա հայտնի է, որ նա ուսում է առել Ռուսաստանում ու Չինաստանում և իր երկրի ապագան տեսնում է այդ տերությունների հետ ռազմավարական սերտ համագործակցության մեջ:

Կատարված ամենի վերաբերյալ վարկածները լիառատ են. սկսած Ղազախստանում տիրող երկիշխանությունից, որին փորձեցին վերջ տալ ահաբեկիչների զինված ավազակախմբերի կիրառած բռնության միջոցով, մինչև հավաքական Արևմուտքի փորձ՝ ցույց տալու Ռուսաստանին իր երերուն վիճակը հունվարի 10-ին ԱՄՆ-ի նախագահի հետ նախատեսվող բանակցությունների նախօրեին: Հունվարի 12-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի 13-րդ նիստում բանակցություններ են ծրագրված ՆԱՏՕ-ի հետ:

Ղազախստանը նախկին Միության երկրորդ պետությունն է Ուկրաինայից հետո, որն առանցքային դեր է խաղում Ռուսաստանի ռազմավարական շահերի համատեքստում։ Այդ տեսանկյունից իրադարձությունների խթանման հարցում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման դերը ամենից անհավանական վարկածներից է, մանավանդ որ կառավարության հրաժարականը ոչ մի կերպ չազդեց իրադարձությունների ընթացքի վրա։ Դեռևս պետք է բացահայտել այն հարցի պատասխանը, թե այդ ինչպես հունվարի 2-ի սոցիալական ընդվզումն այդքան արագ փոխարկվեց զինված ավազակախմբերի ահաբեկչական գործողությունների։

Մինչև կոկորդը թաղված... «խաղաղության դարաշրջանի» մեջ

Հայաստանում այս օրերին խոսում էին այն մասին, որ ղազախստանյան իրադարձությունները Ադրբեջանում բռնկվելիք հեղափոխության նախերգանքն են։ Նման կանխատեսումներ շրջանառվել են նաև նախկինում, այնպես որ ոչ մի նոր բան դրանք չեն բովանդակում։ «Ռեգնում» գործակալությունը կանխատեսում է ներկայացրել այն մասին, որ մոտ ժամանակներս համանման իրադարձություններ են հնարավոր Թուրքիայում։ Խոսակցություններ կային նաև, որ Փաշինյանը հայ խաղաղապահներին ՀԱՊԿ զորակազմի կազմում ընդգրկել Է անձնական անվտանգության նկատառումներով, որպեսզի հնարավորություն ունենա դիմելու դաշինքին, եթե նման իրավիճակ կրկնվի Երևանի փողոցներում։

ԱՅՍ ՎԱՐԿԱԾԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԵԹԵՐՈՒՄ հնչեցրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքերով՝ «Հայաստանի նախագահության ներքո պարզ դարձավ, թե ինչպես են գործում ՀԱՊԿ մեխանիզմները»։ Տե՛ս, է, ինչպիսի՜ «ձեռքբերում», մանավանդ եթե հաշվի առնենք, որ ոչ վաղ անցյալում Փաշինյանն առաջարկում էր քննարկել այդ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը։

Ճիշտ ժամանակն է հիշեցնել, որ Փաշինյանը վաղուց արդեն ոչինչ չի որոշում, և ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմում (2500 զինծառայող) հայ խաղաղապահների (100 զինձառայող) ներկայության մասին որոշումը կայացրել է ոչ թե նա, այլ Պուտինը։ Ի դեպ, պետք չէ շփոթել խաղաղապահ առաքելությունը արագ արձագանքման ուժերի հետ…

Իրավիճակն աննախադեպ է. Հայաստանը, որի տարածքը մայիսի 12-ից ի վեր բռնազավթված է ադրբեջանցիների կողմից, խաղաղապահներ է ուղարկում Ղազախստան՝ կառավարական շենքերն ու ռազմավարական օբյեկտները ահաբեկիչների ավազակախմբերի հարձակումից պաշտպանելու համար։ Իսկ մեզ, փաստորեն, ահաբեկիչների դեմ պայքարելու համար ՀԱՊԿ-ի օգնությունն այլևս պետք չէ, մենք արդեն մինչև կոկորդը թաղված ենք... «խաղաղության դարաշրջանի» մեջ։ Դրա համար էլ բանակցություններ ենք վարում Թուրքիայի հետ, որը հավաքագրել, փոխադրել և զինել է ահաբեկիչներին՝ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար։

Թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ֆոսֆորային ռումբերի կիրառման և հայերի, այդ թվում ՝ տարեց խաղաղ բնակիչների գլխատումների մասին Փաշինյանը գերադասում է չհիշել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների նախօրեին: Հայկական համայնքների և մարտական դիրքերի գնդակոծությունների մասին աշխարհը լռում է արդեն 8 ամիս շարունակ. վերջին գնդակոծությունը եղել է հունվարի 8-ին՝ Վերին Շորժայում, և տևել մոտ մեկ ժամ…

12.05.2021-ից շարունակվում է ահաբեկչությունը սահմանամերձ համայնքների բնակիչների դեմ

«Ղազախստանի վրա հարձակվել են 20 հազար ահաբեկիչներ»,- հայտարարեց Տոկաևը: Այն մասին, որ Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը բռնազավթած ադրբեջանցիները տեղի բնակչության նկատմամբ իրենց պահում են ահաբեկիչների զինված հրոսակախմբերի պես, պետական մակարդակով խոսում է միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Մնացածները համառորեն «չեն տեսնում», թե ինչպես են ադրբեջանական դիրքերից արձակված գնդակներից զոհվում հայ զինվորները, ինչպես են զավթիչները գերեվարում նրանց, ինչպես են հրկիզում արոտավայրերը, գողանում անասուններին, գնդակոծում տները, փակում ջրի աղբյուրները։ Մայիսի 12-ից ի վեր շարունակվում է ահաբեկչությունը սահմանամերձ համայնքների բնակիչների դեմ, իսկ ռեժիմի պարագլուխը քարոզում է «խաղաղության դարաշրջանի» գալուստ և ներկայանում խաղաղարարի դերում…

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, որ եթե հետագայում մենք օգնության կարիք ունենանք, ապա կարող ենք ապավինել ՀԱՊԿ-ին: «Հետագայո՞ւմ»: Ըստ երևույթին, այդ պարոնը մոռացել է, որ իր երկիրը գտնվում է սողացող բռնազավթման ռեժիմում, և որ զավթիչները օգտվում են ցանկացած առիթից՝ Հայաստանի տարածքում 41 քառ.կմ-ից ավելի խորանալու համար։ Այդ տվյալները ներկայացրել է ինքը՝ Փաշինյանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տվյալներով՝ զավթիչների վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքը շատ ավելի մեծ է…

Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը որոշում է կայացրել՝ ելնելով այն հանգամանքից, որ Ղազախստանում գործում են զինված ահաբեկիչներ։ Իսկ Հայաստանում չե՞ն գործում։ Իսկ ո՞վ է բռնազավթել երկու մարզերի տարածքը. երկնային ծիծեռնակնե՞րը։ Ծանր ռազմական տեխնիկայով զինված զավթիչները սպառնում են Հայաստանի բնակչությանը ոչ պակաս, քան զինված ահաբեկիչները՝ Ղազախստանի բնակիչներին։ Հունվարի 12-ին կբոլորի բռնազավթման 8-րդ ամիսը…

Ղազախստանում փնտրում են այն հարցի պատասխանը, թե որտեղից է իրականացվում զենքի լայնածավալ մատակարարումը զինված ավազակախմբերին։ Հայաստանում գիտեն, որ ծանր ռազմական տեխնիկան, որով գնդակոծվել են հայկական դիրքերը նոյեմբերի 16-ին, բերվել է հենց այն լեռնային ճանապարհներով, որոնք զավթիչները հարթել են մայիսի 12-ից ի վեր, սակայն Փաշինյանի ռեժիմն անտեսում էր բոլոր տեղեկություններն այդ մասին։

Ղազախստանում ավազակները հրկիզում էին վարչական շենքերը՝ «Ալլահ ակբա՛ր» գոչյուններով։ Նույնը գոչելով էին գրոհում վարձկան ահաբեկիչները 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ղազախստանի նախագահն անմիջապես հայտարարեց ահաբեկչական սպառնալիքի կարմիր մակարդակ, մինչդեռ Հայաստանում այդ սպառնալիքը շարունակվում է արդեն 8 ամիս՝ կապիտուլյանտի անմիջական թողտվությամբ, որը տարված է «խաղաղության դարաշրջան» հաստատելու զառանցալի գաղափարով:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДЛЯ ЧЕГО ГОВОРИЛЬНЯ? ЧТОБЫ ЕЩЕ 5 ЛЕТ РАБОТАТЬ У НИКОЛА ОППОЗИЦИЕЙ?
    2025-05-16 10:11

    За истекшие годы ни один из парламентских оппозиционеров не смог повторить феномен Аршака Садояна, который не делал сенсационных разоблачений, но его 4-й микрофон слушала вся страна. В наши дни интерес к парламентской оппозиции нулевой.

  • СПУСТЯ 7 ЛЕТ ПАШИНЯНУ НЕЧЕГО ПРЕДЪЯВИТЬ, КРОМЕ СУДИЛИЩ
    2025-05-14 09:11

    "В стране множество проблем – дороги, школы, асфальт, водоснабжение, но в какую бы деревню я не приехал, меня повсюду спрашивают: почему Роберт Кочарян и Серж Саргсян на свободе? Мы не ловим, политическая власть не ловит, но мы должны потребовать, чтобы судебно-правовая система находилась на уровне правового государства!", - объявил Пашинян 7 мая с трибуны пленарного заседания парламента, посвященного ответам членов правительства на вопросы депутатов. Главарь режима (в традиционной манере) провозгласил с самой высокой трибуны страны курс на политические репрессии в отношении тех, кто мешает воспроизводству ГД по итогам парламентских выборов 2026 г.

  • ПАШИНЯН КРИЧИТ ОТ СТРАХА
    2025-05-13 10:10

    Руководитель фракции "Айастан" генерал Сейран Оганян ответил на выпад спикера Алена Симоняна в адрес второго президента, дескать, Роберт Кочарян видится ему (Симоняну) в образе "российского шпиона". "Ален Симонян должен понимать, что он сам и вся нынешняя власть являются шпионами азербайджано-турецкого тандема", - заявил Оганян, за что получил от Пашиняна угрозу отправить его (генерала) в подвал СНБ. Впрочем, угроза касалась всех представителей парламентской оппозиции, которые адресовали главарю режима вопросы о коррупции. Пашинян в ответ вышел из себя и закатил истерику в зале пленарных заседаний. Истерика явно требовала медицинского вмешательства, однако скорую помощь никто не вызвал…

  • ОППОЗИЦИЯ НЕ ЖЕЛАЕТ ВЫЙТИ ИЗ ЗОНЫ КОМФОРТА
    2025-05-13 09:54

    "Недопустимо требовать, чтобы оппозиция отказалась от мандатов, ведь ее представители в избиркомах – единственная гарантия недопущения выборных нарушений со стороны власти", - заявила Чрезвычайный и Полномочный Посол Дзюник Агаджанян. Характеризуя инициативу импичмента, она высказала опасение, что эта инициатива может породить необоснованные ожидания в обществе. Спрашивается, а почему эти ожидания изначально выставлять как необоснованные, может, депутаты от оппозиции выйдут, наконец, из зоны комфорта, чтобы поработать над реализацией этой инициативы, например, посредством активизации уличной борьбы?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ