Последние новости

Հայաստանում մեկ օրում մահացել է 2 մարդ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք

Հունվարի 11-ին` ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Կատարվել է 5906 թեստավորում, առողջացել՝ 132 քաղաքացի, գրանցվել է 2 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 224 դեպք, որոնցից 333 117 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3589 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8006 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1512 է:

Ընդհանուր կատարվել է 2 614 055 թեստավորում։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ