Ճանապարհն Ադրբեջանին զիջելու հրամանը ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը. Ընդդիմություն
2020թ-ի դեկտեմբերին Սյունիքի ճանապարհն ադրբեջանական կողմին զիջելու հրամանը ստորագրել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` պնդելով, որ հրամանը եղել է գրավոր, ու փաստաթուղթն էլ պահվում է ՊՆ–ում։
Գորիս-Կապան ճանապարհահատվածի տուրքից Ադրբեջանի պետբյուջե մոտ 1,2 մլն դոլար է մտել
«Մի քանի շաբաթ առաջ, բազմաթիվ հարցումների հիման վրա պարզ դարձավ, որ, հակառակ իշխանությունների 1 տարվա պնդման, Սյունիքում ՀՀ ԶՈւ–ն հետ են քաշել և Գորիս–Կապան ավտոճանապարհի 21 կմ–անոց հատվածը թշնամուն է հանձնվել ոչ թե ինչ–որ բանավոր պայմանավորվածույունների, ինչ–որ հանգամանքների պարտադրանքով, այլ ուղղակի դավադիր հուշագրի ստորագրման հիման վրա»,– ասաց Մանուկյանը։
Նա նաև հիշեցրեց, որ իր այդ հայտարարությունից հետո Գագիկ Մելքոնյանն ասել էր, որ երևի ռուսներից կամ ադրբեջանցիներից է ինքն ստացել այդ փաստաթուղթը։ Օգտվելով այն հանգամանքից, որ այսօր հանձնաժողովի նիստին ներկա են ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, Մանուկյանը փորձեց պարզաբանում մտցնել վաղուց քննարկվող այդ հարցում։
«Պարո՛ն Սարգսյան, խնդրում եմ, Մելքոնյան Գագիկին ասեք, որ այդ փաստաթուղթը ՊՆ-ում է դրված, լավ էլ Վաղարշակ Հարությունյանը` արդեն դեսպան, ստորագրել է, մի տարի գաղտնի են պահել ժողովրդից, մի տարի ասել են, որ բանավոր է, վերջում պարզվում է, որ լավ էլ գրավոր է»,– ասաց Մանուկյանը։
Գագիկ Մելքոնյանը ճշտեց, որ իր հայտարարությունը վերաբերել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Բայց Մանուկյանը հեռացավ հանձնաժողովի նիստերի դահլիճից` չլսելով իշխանամետ գործընկերոջ պարզաբանումը։ Իսկ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ընդհանրապես չարձագանքեց պատգամավորի հայտարարությանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 17:10
Бывший министр иностранных дел Азербайджана, известный пропагандист и представитель Алиева Тофик Зульфугаров прокомментировал вопрос, который в армянском общественном поле поднимают некоторые деятели, касающийся так называемой американской версии «репрезентации третьей стороны». То есть, если речь идет об открытии транспортных коридоров, то Армения будет использовать азербайджанскую территорию с таможенными проверками, делегированными третьей стороне.
-
2025-07-17 15:50
Подводя окончательный итог заявлениям, сделанным накануне Пашиняном, можно сказать, что пресс-конференция была необходима для того, чтобы Никол Пашинян публично признал готовность/обязательство предоставить Турции и США коридор через территорию Армении. Коридор, который сейчас маскируют словом «аутсорс».
-
2025-07-17 15:49
Множество представителей власти день и ночь убеждают общественность, будто архиепископ Баграт Галстоян и участники «Священной борьбы» готовили теракт, а затем их глава, оказавшийся на посту премьер-министра, заявляет, что никто не нарушал презумпцию невиновности наших заключённых товарищей.
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.