Ադրբեջանցիները հրազեն են ուղղել ՀՀ բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել մեքենային, որում եղել են կինը, 3-ամյա երեխան․ՄԻՊ
Ադրբեջանական զինված ծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «2022 թվականի հունվարի 2-ին, ժամը՝ 14:00-15:00-ի սահմաներում, երբ ՀՀ Լոռու մարզի բնակիչը կնոջ և 3 տարեկան մանկահասակ երեխայի հետ իր Nissan Teana մակինիշի ավտոմեքենայով եղել է Արցախից վերադարձի ճանապարհին, Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական մի շարք զինծված ծառայողներ ագրեսիվ պահվածքով, գոռգոռոցներով զենքը ուղղել են դեպի իր մեքենան, այնուհետև՝ մեծ քարով հարվածել են մեքենային:
Քարի հարվածից վնասվել է մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը և կորցրել է մեքենայի հաշվառման համարանիշը:
Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով կրել է 200.000 ՀՀ դրամից ավելի վնաս:
Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ահազանգել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը, ով վարել է մեքենան:
Քաղաքացին նշված դեպքի մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության և ՀՀ իրավասու մարմիններին: Այս միջադեպի փաստը Արման Թաթոյանին պաշտոնապես հաստատել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Երեկ Արցախից տարածվել է նաև պաշտոնական հաղորդագրություն:
Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար բացահայտ է եղել, որ նրանք սպառնում ու քարով հարվածում են խաղաղ բնակչի մեքենայի, որում նաև կա կին ու մանկահասակ երեխա, բայց նրանք դիտավորությամբ շարունակել են իրենց հանցավոր արարքները: Դրանք ուղղված են եղել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության, սեփականության իրավունքների դեմ, նրանք խաթարել են խաղաղ բնակիչների անվտանգ երթևեկությունը:
Այս միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ծառայողներ Հայաստանի կամ Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին չպետք է լինի:
Հայաստանում ու Արցախում ադրբեջանական խախտումները բնույթով նույնն են:
Նրանց ներկայությունն ինքնին իրական ոտնահարում է քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները: Սա ապացուցվում է հենց այս միջադեպով ու ավելին՝ մեքենայի մեջ եղել է նաև երեխա։ Ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար: Նման միջադեպեր պարբերաբր են գրանցվում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնավորվում է նաև երեկ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներով, որոնք վնաս են հասցրել քաղաքացիական բնակիչներին, իսկ կրակոցներից մեկն էլ եղել է մանկապարտեզից 50 մետր հեռավորության վրա գտնվող տան ուղղությամբ: Այս փաստերը երեկ հաստատել են Արցախից պաշտոնական հաղորդագրություններով:
Այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին՝ կապված ադրբեջանական հանցավոր արարքների և նրաց հեռացման հրատապ անհրաժեշտության հետ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-05-29 12:3663
Победителем второго тура выборов президента Турции, по итогам подсчета абсолютного большинства бюллетеней, становится действующий глава государства Реджеп Тайип Эрдоган.
-
2023-05-29 12:3295
Заявления президента Азербайджана Ильхама Алиева по Нагорному Карабаху, как минимум, непонятны. Об этом премьер-министр Армении Никол Пашинян сказал на слушаниях о выполнении бюджета за 2022 год в парламенте страны.
-
2023-05-29 12:2968
Распространенное МО Азербайджана сообщение о том, что подразделения Армии обороны якобы 28 мая вечером открыли огонь по азербайджанским позициям, расположенным на оккупированных территориях Аскеранского района Республики Арцах, является очередной дезинформациейОб этом сообщает Армия обороны Арцаха. Новости Армении - NEWS.am
-
2023-05-29 12:2487
Премьер-министр Армении Никол Пашинян недоволен обсуждением по Лачинскому коридору, которое состоялось в Москве. Об этом он заявил в парламенте на слушаниях о выполнении бюджета за 2022 год.