Последние новости

Ե՞ՐԲ Է ԱՍՎԵԼՈՒ ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՇԻԻ ՄԱՍԻՆ

Ավետարանոցը դիմադրել է մինչև հոկտեմբերի 26-ը

Հունվարի առաջին օրերին Իլհամ Ալիևը հայտարարեց 2022 թվականը Շուշիի տարի: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ ընթացիկ տարում հայ հասարակությունը վերջապես կստանա բերդաքաղաքի կորստի հետ կապված եթե ոչ բոլոր, ապա գոնե առանցքային հարցերի պատասխանները։ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայի ավարտից հետո ՀՀԿ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում խոստովանեց, որ իրեն երկար ժամանակ չէր հաջողվում ստանալ այն հարցի պատասխանը, թե ով է եղել մարտական գործողությունների հրամանատարը Հադրութ-Շուշի հատվածում։

ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՎՔԵՐ ԾԱՆՈԹ ԵՆ տեղի ռելիեֆին, ակնհայտ է, որ ադրբեջանցիները Հադրութից հարձակում չէին ձեռնարկի Շուշիի վրա՝ դժվարանցանելի լեռնային ճանապարհներով, ենթարկվելով օգնություն ստանալու հնարավորությունից ցանկացած պահի զրկվելու վտանգին: Այդ գործողությունը բացարձակ անմտություն էր, հակառակորդը կարող էր գնալ այդ քայլին միայն երկաթե երաշխիքների առկայության դեպքում, որ իրեն չեն կասեցնի։ Այն մասին, որ լեռնային նեղ արահետներով դեպի Շուշի շարժվող ադրբեջանցիներին հնարավոր էր ցանկացած պահի մեկուսացնել ու ոչնչացնել, խոսել են բազմաթիվ զինվորականներ։ Ավաղ, այդ ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Ինչո՞ւ։

Առ այսօր չկա միանշանակ պատասխան այն հարցին, թե ով է հրամայել հայկական ստորաբաժանումներին նահանջել, հակառակորդի համար ճանապարհ բացելով դեպի Շուշի։ Ինչո՞ւ չի կազմակերպվել հակագրոհը, որը պնդում էր ձեռնարկել գեներալ Սամվել Բաբայանը։ Մինչև հոկտեմբերի 25-26-ն ընթացել են պաշտպանական գործողություններ, մասնավորապես՝ բազմաթիվ վկայություններ կան, որ Ավետարանոցը դիմադրել է մինչև հոկտեմբերի 26-ը։ Դա հաստատել է նաև գյուղապետ Սմբատ Մադաթյանը։ Ինչպե՞ս է ստացվել, որ հաջորդ օրերի ընթացքում գլխատվել է պաշտպանական ողջ համակարգը, ընդհուպ մինչև Քարինտակ։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ հաշված օրերի ընթացքում Շուշին մնաց անպաշտպան։

Հանգամանքների տարօրինակ բերումով, որոնց մասին խոսում են բոլոր նրանք, ովքեր 2020թ. նոյեմբերի 9-ից հետո վերլուծել են մարտական գործողությունների այդ հատվածում տեղի ունեցած իրադարձությունները, հենց հոկտեմբերի 26-ին օդից վիրավորվեց Ջալալ Հարությունյանը։  Մինչև հիմա պատասխան չկա այն հարցին, թե ով է հակառակորդին հաղորդել հրամանատարի գտնվելու վայրի ճշգրիտ կոորդինատները։ Հարությունյանը հրաշքով ողջ մնաց։ Նրա դեմ մահափորձից հետո շատ էին խոսակցություններն այն մասին, որ գեներալին նշանակել էր Բակո Սահակյանը, և որ նոր ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Արայիկ Հարությունյանի, չէր իրազեկում նրան իր ծրագրերի մասին։

Խոսքը վերաբերում է այն ծրագրերին, որոնք այդ պահի դրությամբ լիովին համընկնում էին ռեժիմի պարագլխի ծրագրերի հետ, որն իրեն հորջորջում էր գերագույն գլխավոր հրամանատար, թեև Հայաստանի տարածքում մարտական գործողություններ չէին ընթանում։ Հարությունյանի վիրավորվելուց հետո հրամանատերի պաշտոնում նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը:

Ինչո՞ւ են զորքերը հրաժարվել մասնակցել հակահարձակմանը

Շատերը համարում են, թե Արզումանյանը կապ չունի այն բանի հետ, որ ադրբեջանցիներին հաջողվել է անարգել հասնել Ավետարանոցի մերձակայք (հոկտեմբերի 25-26), սակայն հոկտեմբերի 27-ին, երբ այդ տեղանքը մնացել էր առանց որևէ պաշտպանության, նա արդեն մարտական գործողությունների հրամանատարն էր։ Նոյեմբերի առաջին օրերին Շուշիի պաշտպանական գոտուց հետ են կանչվել զորահավաքային ռեսուրսը, բանակային ստորաբաժանումներն ու հրետանին։ Արզումանյանը գիտի այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ զորքերը հրաժարվեցին մասնակցել Բաբայանի առաջարկած հակագրոհին:

ԿԱՐԾԻՔ ԿԱ, ՈՐ ՇՈՒՇԻՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է ԹՈՂՆՎԵԼ բարձրաստիճան զինվորականների հրամանով: Արզումանյանը հնարավորություն ուներ ջրի երես հանել այդ զինվորականներին և պատասխանատվության ենթարկել։ Նա չարեց դա։ Մինչ օրս մի քանի վարկած կա, թե ով է հրամայել հայկական ստորաբաժանումներին հեռանալ Քարինտակից, բայց բոլոր դեպքերում ակնհայտ է մեկ բան. եթե այդ հրամանը համաձայնեցված չլիներ Արցախի Հանրապետության ղեկավարության մակարդակով, ապա նրան, ով արձակել է դա. լինի գնդապետ, թե գեներալ, անմիջապես կուղարկեին տրիբունալ։

Շուշիի կորստի հետ կապված հարցերն այն ժամանակ բազմիցս ուղղել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Օնիկ Գասպարյանին։ Վերջինս, հիշեցնեմ, հիանալի էր զգում իրեն ընդհուպ մինչև այն պահը, երբ Փաշինյանը որոշեց պաշտոնանկ անել նրա առաջին տեղակալին։

Մինչև հիմա չկա այն հարցի պատասխանը, թե ինչ գործ ուներ պաշարված քաղաքում այն ժամանակ արդեն ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Հայտնի է միայն, որ շտաբում նա գտնվում էր Փաշինյանի կամքով, ուստի օժտված էր անսահմանափակ լիազորություններով, ինչի մասին տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում վկայել են Շուշիի պաշտպանության մասնակիցները: Մասնավորապես, ԱԱԾ պետական պահպանության ծառայության գնդի նախկին հրամանատար Աշոտ Բադալյանը պատմեց, որ շտաբում ԱԱԾ նախկին ղեկավարը «շատ հարցեր է լուծել»։ Կապիտուլյացիայի խայտառակ հայտարարության ստորագրումից հետո Քյարամյանը Հանրային հեռուստաընկերության եթերում անուղղակիորեն ակնարկեց, թե Արթուր Վանեցյանի գլխավորած ջոկատը լքել է իրեն վստահված մարտական դիրքերը:

Քյարամյանը փորձում էր հաստատել այն, ինչի մասին ԱԺ ամբիոնից գրեթե բաց տեքստով հայտարարեց Փաշինյանը, ցանկանալով բարդել Շուշիի հանձնման մեղքը Վանեցյանի ջոկատի վրա։ 2021թ. ապրիլին Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել «Հայրենիք» կուսակցության առաջնորդի և նրա ջոկատի անդամների կողմից մարտական դիրքերի լքման առնչությամբ։ Գլխավոր դատախազությունն այդ որոշմանը չհամաձայնեց և գործը կրկին ուղարկեց Քննչական կոմիտե։ Այլ կերպ ասած, Փաշինյանը ամեն ջանք գործադրեց՝ Վանեցյանին Շուշիի անկման մեջ մեղադրելու համար։

Դեռ շատերն են խոսելու

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորումը շատերը գնահատեցին որպես Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի կալանավորման նախերգանք: Նոր տարում Տոնոյանը անակնկալներ է խոստացել՝ այն դեպքի համար, եթե ոչ պիտանի զենք գնելու մեղադրանքով իր գործն ուղարկվի դատարան։ Ինչպես հայտարարեց այդ առնչությամբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, Տոնոյանը փաստացի գործարք է առաջարկել Փաշինյանին՝ լռության դիմաց։

ԱՅԴ ԴՐՎԱԳԸ ՎԿԱՅՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՍԻՆ, որ տեսանելի հեռանկարում դեռ շատերն են խոսելու, այդ թվում ՝ Գասպարյանը, որն առ այսօր խոսել է միայն մարտական գործողությունների 4-րդ օրը Անվտանգության խորհրդի նիստում իր արած հայտարարության մասին…

Անցած տարի մերկացնող հարցազրույցներով հանդես եկավ Բաբայանը, սակայն գեներալակազմին ամեն ինչում մեղադրելու նրա փորձից Փաշինյանի հրահանգի սաստիկ հոտ էր փչում՝ բանակի վրա բարդելու պատերազմում պարտության մեղքը։ Դատելով մի շարք նշաններից, 2022-ը դառնալու է աղմկահարույց բացահայտումների տարի։ Տոնոյանն ասել է, որ չի ցանկանում քավության նոխազ լինել, իբր՝ ինքը պատրաստ է հանձն առնել միայն իր մեղքը, ոչ ավելին։ Եվ չնայած գործը վերաբերում է լոկ զենքի գնմանը, այլ ոչ թե առհասարակ պարտությանը, հասարակությունը կարող է շատ նոր բաներ լսել, օրինակ՝ 800 հայ զինվորականների կյանք խլած Լելե-Թեփե բարձունքի գրավման գործողության իրական նախաձեռնողի մասին։

Բացառված չէ, որ այս տարի հաջողվի գտնել նաև այն հարցի պատասխանը, թե ով է ադրբեջանցիներին տվել Արցախի ՀՕՊ համակարգերի ճշգրիտ կոորդինատները։ Հնարավոր է նաև, որ ինչ-որ մեկը կօգնի գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու էին ադրբեջանցիները ռմբակոծում Շուշիի Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին, Ստեփանակերտի ծննդատունը, քաղաքացիական այլ օբյեկտներ ու հասարակ բնակիչների տներ, բայց միայն ոչ Արայիկ Հարությունյանի նստավայրը։

Ոչ ոք չի հավատում, թե Շուշին ընկել է ադրբեջանական ուժերի ճնշման տակ, հիմնավոր կասկածներ կան, որ քաղաքը հանձնել են պայմանավորված պատերազմի պայմաններով։ Պատահական չէ, որ Փաշինյանը չի համաձայնել հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկին, երբ կարելի էր պահպանել Հադրութն ու Շուշին։ Նա շարունակեց պատերազմը՝ ընդհուպ մինչև Ալիևի հետ գործարքի բոլոր պայմանների կատարում, և միայն ռուս խաղաղապահների յուրաժամանակ մուտքը խանգարեց գերագույն դավաճանին հանձնել Արցախի ողջ տարածքը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • США ГОТОВЫ ОТСТЕГНУТЬ НЕЗАЛЕЖНОЙ ТРИЛЛИОН ДОЛЛАРОВ
      2022-05-24 09:59
      160

      В Риме прошли многотысячные акции профсоюзов Главным событием предыдущей недели стал окончательный исход из катакомб завода "Азовсталь" 2439 боевиков отряда "Азов". Мариуполь полностью перешел под контроль войск спецоперации по денацификации и демилитаризации Украины, о чем было доложено президенту РФ Владимиру Путину.

    • НАЦИОНАЛЬНО-ОСВОБОДИТЕЛЬНОЙ БОРЬБЕ ПРОТИВОСТОИТ РЕЖИМ ТРОЙКИ ПАШИНЯН - АЛИЕВ - ЭРДОГАН
      2022-05-23 09:59
      855

      Сказки о «реваншистах» и прогрессирующая русофобская истерия По мере обострения уличной борьбы ее участники все отчетливее сознают, что повсеместными приводами, арестами и физическими расправами руководит тройка Пашинян - Алиев - Эрдоган. Полиция и СНБ служат орудием в руках военных преступников.

    • САРКИСЯН ПРОТИВ АВИНЯНА
      2022-05-23 09:29
      795

      Партия капитулянта ищет выход из создавшегося кризиса! Верхушка правящей партии "Гражданский договор" ищет выход из политического кризиса, вызванного обострением уличной борьбы. Из-за неплотно запертых дверей главного офиса регулярно утекают сведения о дискуссиях на тему проведения досрочных парламентских выборов.

    • РАЗВЯЗКА ПРИБЛИЖАЕТСЯ!
      2022-05-20 12:00
      2889

      Казахстанский сценарий был отвергнут? По версии популярных изданий, Пашинян планировал решить вопрос уличных акций протеста по казахстанскому сценарию, однако получил от лидеров стран-членов ОДКБ решительный отказ. Секретарь Совбеза Армен Григорян сказал, что Никол к ОДКБ не обращался. Этому опровержению не поверили, за 4 г. шпана во власти изрядно прославилась своими дешевыми трюками: отсутствие официального обращения на бумаге с подписью и печатью не означает, что Никол не зондировал почву для подобного решения…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ