Գյուղում կրակոցները լսվում են, դիրքերում վիրավորներ ունենք. Նորաբակի համայնքապետ
Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքում լսվում են ադրբեջանական ԶՈւ-ի կողմից արձակած կրակոցները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաբակի համայնքապետ Վազգեն Ասատրյանը։
«Մոտ տասը րոպե առաջ էլ լսվում էր կրակոցները։ Հիմա էլ լարված իրավիճակ է։ Գյուղում վնասներ չկան, բայց դիրքերում վիրավորներ կան»,- ասաց նա։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ժամը 15։15-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։
Գերատեսչությունից հայտնել էին նաեւ, որ ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է եւ գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.