Ադրբեջանին կոչ ենք անում զերծ մնալ սադրանքներից, կատարել Սոչիում եւ Բրյուսելում ստանձնած հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ
Խստորեն դատապարտում ենք այսօր՝ հունվարի 11-ին, ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, ինչի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արթուր Արտյոմի Մխիթարյանը և Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողներին: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում։
«Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների, որոնք սկիզբ են առել 2021թ․ մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և շարունակվել պարբերական զինված հարձակումներով։
Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը:
Հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը:
Ադրբեջանական իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և կատարել Սոչիի եռակողմ հայտարարությամբ և բրյուսելյան հանդիպման արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը»,- նշված է հայտարարությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.