Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները դանդաղ են ընթանում
Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման նպատակով խորհրդակցությունները շատ դանդաղ են ընթանում: Երեքշաբթի նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը` ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Քննարկումները շարունակվում են, բայց մեր տեսանկյունից` շատ դանդաղ»,- ասել է նախարարը։ Դա, նրա խոսքով, «նվազեցնում է իրատեսական ժամկետներում իրանական ատոմի շուրջ կողմերի շահերին համապատասխանող համաձայնության հասնելու հնարավորությունները»: «Մենք դեռ հեռու ենք համաձայնության հասնելուց», - ասել է Լը Դրիանը:
ԳՀՀԾ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ԳՀՀԾ-ից։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ն Թեհրանի հետ միջուկային գործարք վերադարձնելու պատրաստակամության մասին։ «Հինգ գումարած մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) Վիեննայում ապրիլից բանակցություններ է վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 19:56
Премьер-министр Никол Пашинян 20 июля публично заявил о намерении организовать собрание со своими сторонниками на центральной площади города Вагаршапат и предпринять очередное посягательство на Первопрестольный Святой Эчмиадзин. Об этом говорится в обращении Первопрестольного Святого Эчмиадзина
-
2025-07-21 19:54
Президент Республики Кипр Никос Христодулидис выступил на мероприятии в Президентском дворце в Никосии по случаю 51-й годовщины турецкого вторжения, направив послания многочисленными адресатам о кипрской проблеме и перспективах ее решения.
-
2025-07-21 19:52
Министр обороны Ирана Азиз Насирзаде обсудил с российским коллегой Андреем Белоусовым укрепление сотрудничества в военной сфере, сообщил посол Ирана в Москве Казем Джалали.
-
2025-07-21 19:50
Порядка 2,1 млн мирного населения сектора Газы в результате приказов израильских военных о массовом перемещении населения и военных действий оказались изолированными на участке, составляющем 12% всей территории палестинского анклава. Об этом говорится в заявлении, распространенном Управлением ООН по координации гуманитарных вопросов (УКГВ).