Անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում ծնվել է 76 երեխա
ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման ծրագիրը» 2021 թվականին լավ արդյունքներ է գրանցել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշեց, որ տարին բավական բարենպաստ էր:
«2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրի շրջանակում ծնվել է 76 երեխա, արձանագրվել է 211 հղիություն: Այս արդյունքը կապված է այն հանգամանքի հետ, որ շեշտակի ավելացվել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը: Ծրագրի մեկնարկին՝ 2020 թվականի դեկտեմբերին, ֆինանսավորումը կազմել է շուրջ 300 մլն դրամ, իսկ 2021 թվականին արդեն կատարվել է շուրջ 500 մլն դրամի աշխատանք»,- ասաց Նունե Փաշայանը՝ ընդգծելով, որ 2022-ին ֆինանսավորումը նույն չափը կպահպանվի, սակայն շահառուների թվի ավելացմանը զուգահեռ կառավարությունը պատրաստակամ է կրկին ավելացնել գումարը:
Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է եղել հենց սկզբից: Քանի որ շատերն են հետաքրքրված եղել և ցանկություն հայտնել օգտվելու, պետությունը որոշեց ավելացնել ֆինանսավորումը: Ծրագրի շրջանակում արդեն իսկ սպասարկվել է 857 շահառու:
Անպտղության հաղթահարման ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, արհեստական սերմնավորում և արհեստական բեղմնավորում: Ծրագրից կարող են օգտվել զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, ընտանեկան նպաստի համակարգից օգտվող անձինք, որոնք ունեն 28 և ավելի միավոր, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը կնոջ մոտ չի հանդիսանում հակացուցում հղիության համար: Շահառու կարող են լինել սահմանամերձ համայնքների բնակիչնեըը, որոնց շրջանակը ընթացքում ընդլայնվում է: Շահառուներ են հանդիսանում 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների, ինչպես նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Վերջիններս կարող են ծրագրից օգտվել մինչև 42 տարին լրանալը:
Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանի խոսքով՝ Հայաստանում պտղաբերության ցուցանիշը շարունակում է ցածր մնալ, այն կազմում է 1.6, իսկ պարզ վերարտադրողականության համար անհրաժեշտ է առնվազն 2.1 ցուցանիշ:
«Պտղաբեր կանայք պետք է փորձեն 3-րդ, 4-դ երեխան ունենալ, որպեսզի անպտղության ցուցանիշը փոխվի: Այսօր մենք ունենք այնպիսի ցուցանիշ, որ ընտանիքի պարզ վերարտադրողականությունը չի ապահովվում: Հայաստանում մեկ ընտանիքում նվազագույնը երեք երեխա պետք է ծնվի»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը:
Մասնագետը կարևոր համարեց «Անպտղության հաղթահարման ծրագրի» իրականացումը և նշեց, որ ցանկալի կլիներ բոլոր խմբի շահառուների համար տարիքային շեմը 35-ից բարձրացվեր: Ըստ նրա՝ կարելի է մինչև 38 տարեկան կանանց հնարավորություն տալ ընդգրկվել այս ծրագրում:
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.