Последние новости

Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 12-ի որոշմամբ Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ:

Գրիգորի Մինասյանն իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է: Նա «AM» իրավաբանական ընկերության կառավարիչն է և այդ պաշտոնը ստանձնել է ընկերության հիմնադրման պահից:

Նա հանդիսացել է նաև «Լեքս Փարթներս» իրավաբանական ընկերության հիմնադիր և որպես կառավարող մասնակից 2009 թվականից ղեկավարել է այդ ընկերությունը:

Գրիգորի Մինասյանը Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերն է։ Նա նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է:

verelq.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ