Դիմում եմ ձեզ բոլորիդ. Արման Թաթոյանի հայտարարությունը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ.
"Սիրելի´ հայրենակիցներ, դիմում եմ ձեզ բոլորիդ` որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, ով սահմանադրական պարտավորություն ունի պաշտպանելու ձեր իրավունքներն ու ազատությունները.
Այո´, այսօր գլխավոր հարցը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է Գեղարքունիքում, Սյունիքում (ոչ միայն 2021թ. մայիսյան ներխուժումները) մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` շփման ողջ երկայնքով` որպես մեր բնակչության իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք: Սա «օդում» հայտարարություն չէ:
Իրատեսակա՞ն է այս մոտեցումը: Այո´, Բայց պետք է արագ գործել ու թիրախային, այլ ոչ թե բաց թողել կամ զրոյացնել հնարավորությունը և հետո ասել, թե իրատեսական չէ:
Օրինակ` երբ ադրբեջանական զինված ծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը, ինչու՞ անհապաղ չդիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու այդ ժամանակ կարող էինք «քնած» բարձրացնել միջանկյալ միջոցի հարց` հեռացնելու ադրբեջանական զինված ծառայողներին այդտեղից և բացելու ճանապարհը:
Բայց մենք ի՞նչ արեցինք. այլընտրանքային ճանապարհների հիասքանչ լինելու, իրավունքների խախտումներն անտեսելու ու «կյանքը որքան անվտանգ ու լավ է Սյունիքում», «իրենց տարածքն է` ոչինչ չենք կարող անել» քաղաքական հայտարարություններով զրոյացրեցինք այդ հնարավորությունը: Ընդ որում, ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու, մեր սահմանային բնակիչների իրավունքները պաշտպանելու հատուկ նպատակով ՄԻԵԴ կարող ենք դիմել նաև հիմա:
Կամ ինչու՞ մինչև հիմա չենք նախաձեռնել, օրինակ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի առաքելություն, որ գա և արձանագրի խախտումները ու մենք դա օգտագործենք ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու նպատակի համար: Բա այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիմքով ԵԽԽՎ 2021թ. սեպտեմբերի 27-ի բանաձևում ամրագրվեց ապառազմականացված գոտու գաղափարը:
Ինչու՞ են մեր որոշ պաշտոնյաներ անվտանգությունը կտրում մարդուց, նրա իրավունքներից ու ամեն ինչ քննարկում ռազմաքաղաքական տեսանկյունից:
Այնպես որ` անվտանգության ու մարդու իրավունքների հարցն այն աստիճան կարևորության է, որ պետք է ամեն հնարավորություն` մեծ, թե փոքր, օգտագործել անհրաժեշտ նպատակի համար և ոչ թե ընդհանրական կասկածներով անիրատեսական դարձնել իրատեսական լուծումը. փաստերը բավարար են ճշգրիտ քայլերի համար:
Հեշտ է ոչինչ չանել, խախտումների փաստերն անտեսել կամ հերքել ու հետո ասել, թե անիրատեսական է: Անվտանգության գոտու մասին մանրամասն գրված է իմ այս զեկույցում ",- գրել է Թաթոյանը:
verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.