Փորձագետ. Նոր սահմանափակումները բացասաբար կանդրադառնան Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային աճող հոսքի վրա
Օտարերկրյա զբոսաշրջիկները, այդ թվում՝ Ռուսաստանից, միշտ զգացել են հայ ժողովրդի հյուրընկալությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
Բացի այդ, Հայաստանը գրավիչ է իր գեղեցիկ բնությամբ եւ հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։
Փորձագետի խոսքով, զբոսաշրջային հոսքի աճի վրա, մասնավորապես՝ Ռուսաստանից Հայաստան, ազդել է տարեսկզբին որոշակի միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ մասնագիտացած զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների այցը երկիր։
Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Հայաստանի գրավչության ամենակարեւոր գործոն նա անվանեց մուտքի եւ ելքի համեմատաբար ազատ պայմանները՝ երկիր կարելի է այցելել նաեւ կորոնավիրուսի բացասական թեստի տեղեկանքի հիման վրա եւ պատվաստման վկայականի առկայության դեպքում։ Բացի այդ, պատվաստանյութերի հետ կապված խտրականություն չկա։ Զբոսաշրջիկները անբռնազբոս հանգստանում են՝ չմտածելով ռեստորաններ կամ թատրոններ այցելելիս բժշկական տեղեկանք ունենալու անհրաժեշտության մասին:
Նա ափսոսանքով նշեց, որ հունվարի 22-ից ներդրված սահմանափակումները բացասաբար կանդրադառնան զբոսաշրջության վրա, քանի որ դրանց բացակայությունը առանցքային դեր է խաղացել օտարերկրացիների կողմից Հայաստանը որպես զբոսաշրջային վայր ընտրելու հարցում, այդ թվում՝ Ամանորի տոների նախաշեմին։
«Եվրոպայում նման սահմանափակումները վաղուց են գործում, մենք նույն ճանապարհով ենք գնում։ Սակայն նախքան նման որոշումներ կայացնելը պետք է առնվազն քննարկել դրանք շահագրգիռ կողմերի հետ: Այսօր Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը բավականին բարենպաստ է»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի կետեր, հյուրանոցային համալիրներ, մարզասրահներ, գրադարաններ, թանգարաններ, մշակութային միջոցառումներ այցելելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն պատվաստումը հաստատող փաստաթուղթ կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանք։
NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-24 12:0879
Участники акции неповиновения в Ереване разблокировали здание Министерства иностранных дел Армении и двинулись шествием к Площади Франции.
-
2022-05-24 12:0771
Никакого документа между Арменией и Азербайджаном в Брюсселе подписано не было. На сегодняшний день ни один документ, подписанный Николом Пашиняном, не прошел процедуру внутригосударственной ратификации. Об этом написал на своей странице в "Facebook" экс-руководитель аппарата Конституционного суда Армении Эдгар Казарян.
-
2022-05-24 11:3982
Депутаты "Гражданского договора" Артур Ованнисян и Лили Мкртчян предложили ограничить работу журналистов в парламенте, поправки представлены на обсуждение в первом чтении.
-
2022-05-24 11:3785
Заместителя министра иностранных дел Мнацакан Сафарян принял депутатов оппозиционных фракций "Айастан" и "Честь имею" и выслушал их требования.