ԱԷԿ-ում ֆինանսական խնդիրներ են առաջացել. փորձում են կանխել էլեկտրաէներգիայի նոր թանկացումը
Հայկական ատոմակայանի աշխատանքում ֆինանսական լուրջ խնդիրներ են ծագել, որոնք կարող են հանգեցնել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման։
Այդ մասին կառավարությանը զգուշացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Բանն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ հաստատված2021-2022թթ. ատոմակայանի էլեկտրաէներգիայի սակագնում10,187.17 մլն դրամով պակաս են հաշվարկվել 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար ներգրավված վարկերի մարման և սպասարկման ծախսերը։ Արդյունքում` 2021-2022թթ. սակագնային տարում ատոմակայանում առաջանալու է ֆինանսական ճեղքվածք:
Ճեղքվածքի ձևավորման վրա էական ազդեցություն են ունեցել նաև 2021թ. ընթացքում ատոմակայանի 141–օրյա կանգը, պատերազմի հետևանքով Արցախից էլեկտրաէներգիայի ներկրման դադարեցումը, նշված ժամանակահատվածում ՀՀ դրամի արժեզրկումը, ՋԷԿ-երին վաճառվող բնական գազի սակագնի ավելացումը, միջուկային վառելիքի ծախսի ավելացումը։
Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար, ըստ հաշվարկների, ՀԱԷԿ–ում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ 2.7 դրամ–ով, ինչն իր հերթին կազդի սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի ընդհանուր սակագնի վրա։
Հնարավոր խնդիրներից խուսափելու ու ֆինանսական ճեղքվածքի մասնակի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել թույլատրել Հայկական ատոմակայանին 2021 թվականին ատոմակայանի վերագործարկման նպատակով հատկացրած գումարից 6 մլրդ դրամն ուղղել վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 11:08
Домашние растения сейчас на пике популярности. Стоит зайти в соцсети – и буквально у всех они ветвятся и цветут в каждой комнате, а с полок выглядывают суккуленты. Что же такого хорошего в домашнем саду, зачем он вообще нужен?
-
2025-07-08 10:40
Политолог и эксперт по постсоветскому пространству Аслан Рубаев в интервью Alpha News прокомментировал текущую ситуацию в Армении и возможные геополитические последствия.
-
2025-07-08 10:32
На самом деле, всё ясно с главой партии «Гражданский договор», который занимает пост премьер-министра Республики Армения. Ради удержания своей власти он выходит за пределы своих полномочий, незаконно вмешивается или узурпирует исключительные полномочия правоохранительных органов. Иными словами, эти полномочия принадлежат исключительно этим органам, и премьер-министру запрещено делать то, что он делает.
-
2025-07-08 10:27
Следственный комитет Армении проводит неотложные следственные действия в компании "Электрические сети Армении". Об этом сообщили в пресс-службе ведомства.