ՀԱՊԿ երկրների նախարարները ստորագրել են խաղաղապահներին Ղազախստանից դուրս բերելու որոշումը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարները Ղազախստանից զորակազմերի վերադարձը կազմակերպելու մասին համատեղ որոշում են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է կազմակերպության քարտուղարությունը։
Նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները, ինչպես նաև արածաշրջանային անվտանգության ապահովման և առաջացող սպառնալիքներին արագ արձագանքման մեխանիզմների կատարելագործման հարցերը։
Տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացված նիստին մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, Ղազախստանի պաշտպանության նախարար Մուրատ Բեկտանովը, Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովը, Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն:
Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը և Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար Անդրեյ Սերդյուկովը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-05-19 14:3051
Турция проинформировала членов НАТО, что скажет "нет" членству Швеции и Финляндии, продолжит ту же линию, заявил президент страны Тайип Эрдоган.
-
2022-05-19 14:2952
По итогам войны в Карабахе под контроль Азербайджана перешли полностью 118 общин и частично - 2. Об этом заявил Омбудсмен Карабаха Гегам Степанян в ходе заседания парламента в четверг.
-
2022-05-19 14:2852
Турция не может отказаться от отношений с Россией, от российского газа, это стратегический вопрос․ Об этом на встрече с турецкой молодежью заявил президент страны Реджеп Тайип Эрдоган. Его слова приводит РИА Новости.
-
2022-05-19 14:2655
Заседание Совета Парламентской ассамблеи ОДКБ пройдет в Ереване 6 июня. Об этом заявил на пленарном заседании Госдумы спикер Вячеслав Володин.