ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան լրջորեն մտահոգված է հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին
Մոսկվան լրջորեն մտահոգված է հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունվարի 11-ին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հետ սահմանին, որի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են:
«Այս կապակցությամբ շատ հարցեր եղան։ Ձեր հարցերին ավելանում են այնպիսի գլոբալ բնույթի հարցեր, թե ինչպե՞ս կարելի էր խուսափել նման իրավիճակների կրկնությունից... Մենք լրջորեն մտահոգված ենք հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին, կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից և բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։
Տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը երկարաժամկետ հեռանկարում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկն է՝ հետագա սահմանագծմամբ, ինչպես դա արձանագրվել է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում։ Կարևոր է գործը դեպի երկկողմանի հանձնաժողովի ստեղծում տանել, Ռուսաստանը պատրաստ է համապարփակ խորհրդատվական օգնություն տրամադրել դրան»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-07-01 04:5786
Движение сопротивления соберется завтра утром у входа в Национальное Собрание, на улице Демирчяна. Об этом сообщил на своей странице в Facebook основатель инициативы «Голос молодежи» Оганес Арутюнян.
-
2022-07-01 04:5389
В случае изменения маршрута Лачинского коридора жители села Ахавно могут быть размещены в общинах Хин Шен и Мец Шен. Об этом сообщил омбудсмен Арцаха Гегам Степанян.
-
2022-07-01 04:5093
США в 2023 году выделят Армении финансовую помощь в размере 60 миллионов долларов, еще 2 миллиона планируется предоставить Нагорному Карабаху, сообщает Армянская ассамблея Америки.
-
2022-07-01 04:4488
После стычки, произошедшей в Ереване между родственниками погибших военнослужащих и двумя гражданами, один человек был подвергнут приводу. Об этом сообщили газете "168 жам" в пресс-службе полиции.