Գազը կարող է թանկանալ. «Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է դիմել ՀԾԿՀ
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի սակագների վերանայման հայտով մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Նշվում է, որ, համաձայն «Գազպրոմ Արմենիա»-ի և «Գազպրոմ էքսպորտ»-ի միջև կնքված 2014-2021 թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման համապատասխան համաձայնագրի, 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում:
«Միաժամանակ, եթե բնական գազի ստորին ջերմատվության փաստացի ամսական միջին կշռութային մեծությունը լինի բարձր կամ ցածր 8500 կկալ/խմ, գինը համապատասխանաբար կփոփոխվի ուղիղ համամասնորեն այդ փոփոխությանը: Այդ կապակցությամբ, 2022թ. ապրիլի 1-ից «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով»,- նշված է Azdarar.am-ում տարածված հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.