Последние новости

Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքն անհետացել են

Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալին և կնիքն անհետացել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ, «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը։

«Վարդենիսի նախկին ղեկավարությունը խոչընդոտում է նորընտիր համայնքապետի և ընտրված ավագանու աշխատանքներին։ Համայնքի ղեկավարի որոշումների կայացման ընթացքը, կարգադրությունների կայացման ընթացքը համայնքի կառավարման առումով ամբողջովին քաոսային վիճակում է»,- ասաց նա։

Նրա խոսքով` ստացվում է` «Վարդենիս» խոշորացված համայնքը փաստացի ղեկավար ունի, բայց այս քաոտիկ իրավիճակը խանգարում է արդյունավետ կառավարման և խոշորացված համայնքի արագ ձևավորման գործընթացը որպես մեկ միասնական միավորի այն դեպքում, երբ սահմանամերձ բնակավայրերում գրեթե ամեն օր թշնամու կրակոցների ձայները չեն լռում։

«Պետք է վարչական շրջաններ ձևավորվեն, վարչական շրջանների ղեկավարներ, համապատասխան օպերատորներ, աշխատակազմ պետք է ձևավորվի, հաստիքացուցակ, համայնքի տարեկան բյուջեի նախագիծ պետք է կազմվի, տարեկան բյուջե պետք է կազմել արդեն ամբողջ Վարդենիս համայնքի համար, սակայն կիսապատերազմական վիճակում գտնվող Վարդենիսում արդյունավետ կառավարումն այսօր անհնարին է դարձել»,- նշեց Շահնազարյանը։

Իսկ քանի դեռ համայնքապետարանի շենք մուտք գործելն արգելված է , «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանին Ահարոն Խաչատրյանի հետ միասին երեկ այցելել են Նորաբակ և Կութ համայնքներ, ծանոթացել բնակիչների առօրյա հոգսերին, լսել նրանց մտահոգությունները սահմանային իրավիճակի մասին։

«Կրակոցները մարդկանց համար դարձել են առօրեական։ Քանի որ այս դեպքում հրետանային միջոցների կիրառում էր տեղի ունեցել, մի քիչ անհանգստություն կար, բայց մարդիկ կարծես թե ընտելանում են այդ վիճակին, որն, իհարկե, ցավալի է, որ մանկահասակ երեխայի համար անգամ այդ կրակոցները դարձել են կենցաղային ուղեկցող երևույթ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ