ՄԻՊ․ Տեղի բնակչին առևանգելն ապացուցում է, որ գյուղերի մոտ ադրբեջանական ծառայողներ չպետք է լինեն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ըստ ահազանգի տվյալների՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է:
Ահազանգը ճշգրտվել է. այս հանգամանքները ականատեսի տվյալներ են:
Ըստ լրացուցիչ ճշտման՝ միջադեպի մասին տեղեկացված են ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ:
Այս ահազանգը վկայում է ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով ՀՀ խաղաղ բնակչի կյանքի, անձնական ազատության և սեփականության իրավունքների նկատմամբ հանցավոր ոտնձգության մասին:
ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ Ադրբեջանական զինված ծառայողների չդադարող հանցանքները, որոնք գրեթե ամեն օր են, անհնարին են դարձնում մարդկանց նորմալ կյանքը, զրկում են ընտանիքի եկամուտը վաստակելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, պատճառում են սոցիալական խնդիրներ:
Այս միջադեպն ապացուցում է, որ ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի:
Այս հարցի լուծումը հրատապ է. դա անհրաժեշտ է մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգությունն ու բնականոն կյանքը վերականգնելու համար. պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:
Այս միջադեպի փաստը կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հաղորդումներում:
Նույնը պետք է անի Կառավարությունը. այս փաստը պետք է օգտագործվի մարդկանց իրավունքները հիմնարար պաշտպանելու նպատակի համար»,- հայտնել է Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 13:14
Прославленный армянский борец греко-римского стиля, многократный призер чемпионатов мира, Европы и Игр-2012 Арсен Джулфалакян стал серебряным призером Панамериканского чемпионата по борьбе в мексиканском Монтеррее, сообщает Федерация борьбы РА в Facebook-е.
-
2025-05-09 13:10
В Ереване проходит шествие «Бессмертного полка», посвященное 80-летию Победы в Великой Отечественной войне.
-
2025-05-09 13:03
Образцы современных вооружений и военной техники были продемонстрированы в ходе Парада Победы на Красной площади в Москве, некоторые из них появились на публике впервые.
-
2025-05-09 13:00
Президент России Владимир Путин заявил об огромном вкладе стран Закавказья и Средней Азии в Победу в Великой Отечественной войне. Об этом он сказал в своей речи на параде Победы в Москве.