Հային խոշտանգելը խրախուսվում է Ադրբեջանի իշխանության կողմից. Թաթոյանը` Բաքվի ջարդերի մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բաքվի հայերի ջարդերի 32-րդ տարելիցի հետ կապված գրառում է արել Facebook-ի իր էջում։
«32 տարի առաջ այս օրը սկիզբ առած Բաքվի հայերի ջարդերը պետական հովանավորչությամբ հայատյացության ուղիղ հետևանք էին. այսօր լրանում է այդ ջարդերի 32-րդ տարելիցը` 3-րդը Բաքվում հայերի 1905թ. և 1918թ. զանգվածային ջարդերից հետո»,– գրել է նա:
Նշենք, որ 1990թ. հունվարի 13- 20–ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով սպանվեցին, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին բազմաթիվ հայեր: Մինչ այդ վայրագությունները Բաքվում ապրում էր 230-250 հազար հայ:
Փաստերը հաստատում են, որ Բաքվում հայերի ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԱՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորել են դրանք:
«Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, այնտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվոր, որոնք մեքենայով` 20 մետրի վրա, անցան այդ ածխացած դիակների մոտով և ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»»,–մեջբերել է Թաթոյանը:
Ադրբեջանի ազգային ճակատի` հունվարի 11-ի հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման և դեպի Ղարաբաղ լայնածավալ զինված արշավի կոչեր հնչեցին:
Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված և համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50,000 ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» և այլ կարգախոսներ, հավաքվեց Բաքվի Լենինի հրապարակում՝ հանրահավաքի:
Այնուհետև Ճակատի ակտիվիստների ղեկավարությամբ խմբերի բաժանվելով` ջարդարարները սկսեցին հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «մաքրել» հայերից: Առկա են բազմաթիվ վկայություններ՝ բացառիկ դաժանությամբ իրագործված վայրագությունների ու սպանությունների մասին։ Օրինակ՝ մարդկանց պատուհաններից դուրս նետելու, երկաթե ձողերով ու դանակներով սպանելու, կանանց բռնաբարելու, ողջակիզելու դեպքեր:
Տարբեր տվյալներով` սպանվել է մինչև 450 ու դրանից ավելի մարդ:
«Ապացույցները հաստատում են, որ հայատյացությունն այդ ժամանակներից ի վեր ոչ միայն չի պակասել, այլ հետագա տարիներին ականատես ենք եղել ավելի դաժան դրսևորումների: Հայասպանությունը, ազգությամբ հային խոշտանգելը խրախուսվել է Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից»,–գրել է Թաթոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Նա հիշեցրել է 2004թ. փետրվարին Բուդապեշտում միջազգային դասընթացի ժամանակ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը կացնով։ Սաֆարովը հետագայում հանձնվեց Ադրբեջանին ու դրանից հետո ոչ միայն ազատ արձակվեց, այլ նաև արժանացավ բարձրագույն մակարդակի հերոսացման:
Թաթոյանը նաև հիշեցրել է Արցախի բնակչության դեմ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմների ընթացքում ադրբեջանցիների կողմից հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողների դաժան սպանությունների, խոշտանգումների, մարմինների անարգանքի բազմաթիվ դեպքերի մասին:
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ միջազգային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները պետք է վճռական քայլերով նպաստեն հայատյացության ու թշնամանքի դատապարտելի քարոզչությունը կանխելուն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.