Պապիկյանը ԵԱՀԿ-ը Ադրբեջանի սադրանքների դադարեցման գործուն միջոցներ ձեռնարկելու կոչ է արել
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հունվարի 13-ին տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում Լեհաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն ներկայացրել է լեհական նախագահության առաջնահերթությունները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հաջորդած մտքերի փոխանակման ընթացքում ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից շարունակ կազմակերպվող սադրանքներին և ռազմական բախումներին, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների:
«Մասնավորապես, անդրադարձ եղավ ՀՀ ինքնիշխան տարածք 2021թ. մայիսի 12-ից ներխուժած ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ս.թ. հունվարի 11-ին հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ կազմակերպած սադրիչ գործողությանը, ինչի արդյունքում զոհվել են ՀՀ զինծառայողներ Արթուր Մխիթարյանը, Ռուդիկ Ղարիբյանը և Վահան Բաբայանը:
Ընդգծվեց, որ վերջին օրերին Բաքվից հնչող հայատյաց և, միևնույն ժամանակ, «ինքնախոստովանական» հայտարարությունները հաստատում են, որ այդ բախումները նախաձեռնել է Ադրբեջանը»,,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունը կրկին հրավիրվեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների և գերության մեջ գտնվող քաղաքացիական անձանց, ինչպես նաև բռնի անհետացումների խնդիրներին, որոնք մինչ օրս չեն հանգուցալուծվել՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների ոտնահարման հետևանքով:
Նշվում է, որ դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ նախագահությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին գործուն միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի սադրանքները, և վերսկսելու հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը:
«ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ ընդգծեց, որ ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը չի կարող «լուծել» որևէ հակամարտություն և ադրբեջանական կողմից ուժի կիրառումը, որպես հակամարտության կարգավորման լեգիտիմ գործիքի ներկայացումը վտանգում է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգությունը և վարկաբեկում հակամարտությունների խաղաղ կարգավորման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպությունները՝ այդ թվում ԵԱՀԿ-ն:
Ամփոփելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը կոչ արեց ԵԱՀԿ լեհական նախագահությանը ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտությունը, և հույս հայտնեց, որ Լեհաստանի նախագահությունը միջազգային այլ գործընկերների հետ միասին կօգտագործի առկա գործիքակազմը՝ Ադրբեջանին հստակ և միանշանակ ուղերձ հղելու համար, որ ուժի շարունակական կիրառումը չի կարող հանդուրժվել և անհետևանք մնալ»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր սադրանքները, դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, դադարեցնի լարվածության սրումը թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ Արցախի հետ շփման գծում և կատարի իր ստանձնած պարտավորությունները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-06-08 14:4531
Команда ученых из Политехнического института Вирджинии обнаружила способность крокодилов к так называемому "однополому размножению" после того, как самка крокодила в зоопарке Коста-Рики дала потомство, несмотря на отсутствие самца на протяжении 16 лет, сообщает РИА Новости со ссылкой на американское издание New York Times.
-
2023-06-08 14:2734
Следственный комитет возбудил уголовное дело в связи с инцидентом с избиением 24-летнего гражданина в городе Талин Арагацотнской области Армении. Предполагаемый преступник задержан. Об этом сообщает пресс-секретарь Следкома Гор Абрамян.
-
2023-06-08 14:2440
Партия "Страна жизни" выдвинет кандидатуру Мане Тандилян на пост мэра Еревана. Об этом член политического совета партии Тигран Саакян заявил на пресс-конференции.
-
2023-06-08 14:1949
Запланированная на 12 июня в Вашингтоне глав МИД Армении и Азербайджана Арарата Мирзояна и Джейхуна Байрамова откладывается по просьбе Баку, сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян.