Последние новости

ՀԱՅԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼԸ՝ ՀԱՎԱՏՔՆ ՈՒՐԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ, ԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՐԱՎՈՐ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊՆ Է

«Հայ ռազմագերիները Ադրբեջանում դաժան խոշտանգումների են ենթարկվել ոչ միայն էթնիկ պատկանելության համար, այլև կրոնական հատկանիշով», - վկայում է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պարզաբանելով, որ նախկինում հայկական կողմը նման դեպքերի չի բախվել, դրանք արձանագրվել են Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին իր վերջերս ներկայացրած հատուկ զեկույցից հետո:

Թաթոյանը նաեվ հայտարարել է, որ պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական քաղաքականությունը և հայերի հանդեպ ատելության քարոզչությունը լոկ ուժգնացել է: Եվ դրանում հայտնվել է նոր բաղադրիչ. ատելություն կրոնական հատկանիշով։

«Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել։ Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել: Ում մոտ եղել է խաչ, այն կա՛մ վերցրել են, կա՛մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը»,- ասված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ:

Ամենայն հավանականությամբ, Արման Թաթոյանը նկատի ունի վերջին մեկուկես տարվա իրադարձությունները, քանի որ կրոնական հատկանիշով ատելությունը բնավ «նոր բաղադրիչ» չէ հայերի նկատմամբ ադրբեջանական զինվորականության վայրագությունների զինանոցում։ Եվ վաղ թե ուշ բարբարոսի էությունը, որն առկա է գենետիկ կոդում դեռևս Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակներից, թուրքերից ժառանգաբար անցնելով ադրբեջանցիներին և մշտապես կիրառվելով իրենց ձեռքում հայտնված հայերի նկատմամբ, անխուսափելիորեն պետք է դրսևորվեր նաև 21-րդ դարում, 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո։

«Այսպիսի բանի» հայկական կողմը բախվել է նաև նախկինում, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Հիշենք թեկուզ Մարաղայի ողբերգությունը։

1992 թվականի ապրիլի 10... Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներքին զորքերի և ՕՄՕՆ-ի ջոկատների ստորաբաժանումները հարձակում գործեցին Արցախի Մարդակերտի շրջանի Մարաղա հայկական գյուղի վրա՝ հրեշավոր սպանդի ենթարկելով: «Դա կտտանքների և դաժանությունների վայր էր… Ժամանակակից Գողգոթա, միայն թե բազմապատիկ ավելի վատթար»,- այսպես է նկարագրել Մարաղայի կոտորածը բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակը, որը գյուղ էր այցելել ոճրագործությունից մի քանի օր անց։ Գյուղից ոչինչ չէր մնացել, այն ամբողջությամբ ավերել ու հրկիզել էին։ Մոտ 50 գյուղացիներ սպանվել էին առանձնակի դաժանությամբ, 49 խաղաղ բնակիչներ՝ գերեվարվել, նրանցից մոտ 20-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է…

Մարդիկ, որոնց հրաշքով հաջողվել էր փրկվել, հետագայում վկայում էին, որ ադրբեջանցիների գործողությունները իրենց հիշեցրել են թուրք դահիճների ձեռագիրը Հայոց ցեղասպանության տարիներին, պատմում էին զարհուրելի խոշտանգումների մասին, այդ թվում՝ կրոնական հատկանիշով, որոնց ենթարկել են ադրբեջանցիները հայերին, խարանի պես խաչ կտրելով ճակատին, սպանվածների ծվատված ու խոշտանգված մարմիններին՝ «Ղարաբաղը մերն է, և դուք ոչնչացվելու եք, այլ ոչ թե վերաբնակեցվելու, Ղարաբաղը մերն է, և այստեղ մենք ենք ապրելու, իսկ դուք «հարամ» եք, կեղտոտ հայեր» ճիչերով:

Ոչինչ չի՞ հիշեցնում։ Օրինակ, վերջերս Իլհամ Ալիևի արտասանած ճառը, որը հայտարարեց, թե այսուհետ Ղարաբաղում «օտար լեզվով երգեր չեն հնչելու և իշխելու է ադրբեջաներենը»։

«...Հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել...», «նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել...». սա ամենաիսկական ատելություն է կրոնական հատկանիշով։ Եվ դա միշտ գրեկշռող է եղել թուրքերի և ադրբեջանցիների համար. ինչպես ղարաբաղյան երկու պատերազմների և 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ, այնպես էլ դրանից առաջ։ Ոչ թե պարզապես ատելություն, այլ հայկական ինքնագիտակցությունը, հայկական ինքնությունը իսպառ ոչնչացնելու ձգտում, ստիպելով իսլամ ընդունել։

Հիշենք, որ 15-16-րդ դարերից ընդհուպ մինչեվ 20-րդ հարյուրամյակ բռնի կամ կամովին մահմեդականություն ընդունած հայերի նկատմամբ կիրառվել է հստակ տերմին. թրքացած։ Երբ հայը իսլամ էր ընդունում, ասում էին ոչ թե՝ «իսլամ ընդունեց», այլ թրքացավ։

«Մահմեդականություն ընդունելով՝ հայը ոչ միայն մերժում էր հայոց պատմության և ազատագրական պայքարի ու գաղափարախոսության հետ գոնե ինչ-որ առնչություն ունեցող մշակույթի ողջ շերտը, այլև համաձայնում լինել թշնամու գաղափարախոսության կրողը,- նշում է պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։- Հեռու չգնանք, հիշենք օրինակը նորագույն պատմությունից. Հադրութի շրջանի Տող գյուղը, որը ժամանակին եղել է 1735թ.ստեղծված Խամսայի մելիքությունների մայրաքաղաքը: 18-րդ դարավերջին այդ գյուղի մի մասը իսլամ ընդունեց, թրքացավ։ 1988 թվականին գյուղի բնակչության կեսը անձնագրով ադրբեջանցիներ էին, որոնք շատ լավ հիշում էին իրենց հայկական արմատների մասին։ Անցել էր ընդամենը երկու հարյուրամյակ, իսկ նրանք շարունակում էին ապրել նույն գյուղում, որտեղ ապրել էին իրենց նախնի հայերը։

Ահա ուրեմն, գյուղի այն կեսը, որ թուրքացել էր, դեմ արտահայտվեց Արցախի ազատագրմանը։ Նրանք կռվում էին մեր՝ հայերիս դեմ։ Ինչի՞ վկայությունն է սա։ Նախիջևանի այսօրվա բնակչության զգալի մասը ադրբեջանցիներ են, որոնց նախնիները ժամանակին հայ են եղել, բայց մահմեդականություն ընդունելով՝ նրանք ու իրենց սերունդներն ընդմիշտ թրքացել են... Մինչդեռ մեկուկես միլիոն հայեր հրաժարվել են մահմեդական դառնալ և դարձել Ցեղասպանության զոհ: Որովհետև մեր ժողովուրդը շատ լավ գիտակցում էր, որ փոխելով քրիստոնեական հավատքը իր թշնամիների գերիշխող կրոնի, այդպիսով փոխում է նաև իր ազգային պատկանելությունը...»:

Բաքվում և Անկարայում շատ լավ հասկանում են, որ միայն սվիններով չի հաջողվի արմատախիլ անել հայկական ինքնությունը։ Դեռևս 2008-ի փետրվարին, Քյոլնում ելույթ ունենալով թուրքական համայնքի առջև, Էրդողանը կոչ էր անում թուրքերին լինել իսկական մահմեդականներ, հայտարարելով. «Մզկիթները մեր զորանոցներն են։ Դրանց մինարեթները՝ մեր սվինները։ Դրանց գմբեթները մեր սաղավարտներն են։ Հավատացյալները մեր զինվորներն են»։ Այսօրվա Թուրքիայում նույնպես կիրառվում է հայերի բռնի կրոնափոխման պրակտիկան։ Վերջերս տեղի ունեցած մի օրինակ. թուրքական հեռուստատեսությամբ ուղիղ եթերի ընթացքում հաղորդավարը՝ թուրք հոգևորականը, ծնողների բացակայությամբ մահմեդական դարձրեց 13-ամյա հայ պատանուն։

Հրով, սրով, խոշտանգումներով, հոգեբանական բռնությամբ, ծաղրուծանակով, ճակատին խաչ կտրելով ու ցանկացած այլ մեթոդներով ոչնչացնել հայ մարդու քրիստոնեական ինքնագիտակցությունը՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու քրիստոնեական, և ավելին՝ հայրենասիրական աստվածաբանական ուսմունքի կրող. դրանից հետո Հայկական հարցի դեմ դարավոր պայքարը կարելի է համարել ավարտված։ Այնպես որ նման գործելակերպը բնավ նորություն չէ։

Բայց հիրավի նորություն է այն, որ Փաշինյանի ռեժիմի ծանուցած «խաղաղության դարաշրջանի» և թշնամու հետ բարեկամության, վայրագություններին, խոշտանգումներին (այդ թվում՝ կրոնական հատկանիշով) հայկական իշխանությունների արձագանքի իսպառ բացակայության, մեր ռազմագերիների սպանության, թշնամու կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի բռնազավթման և ժողովրդի ու պետության անվտանգության հետ կապված բազմաթիվ չլուծված խնդիրների պայմաններում թուրք-ադրբեջանական տանդեմին, հնարավոր է, հաջողվի այն, ինչը մինչև հիմա չի հաջողվել իրենց ցեղասպան պատմության ողջ ընթացքում։

Եվ հենց դա ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ։ Պարզապես չի՛ կարելի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "ФАБРИКИ ЗЛА" И "БУНТ" ПРОТИВ "СИСТЕМЫ"
      2022-05-18 10:35
      1549

      "События на Украине являются как бы апогеем разработанных "фабриками зла" концепций", - говорит в интервью "ГА" директор Института сетевых исследований Гагик АРУТЮНЯН.

    • КОМУ ВЫГОДНО НАГНЕТАТЬ АПОКАЛИПТИЧЕСКИЕ СЦЕНАРИИ ДЛЯ АРМЕНИИ?
      2022-05-17 09:57
      1805

      Некий Игорь Моисеев опубликовал на российском ресурсе "Свободная пресса" статью под названием "Армянский бунт, бессмысленный и беспощадный", в которой смешал в один винегрет все мыслимые и немыслимые ингредиенты, предрекая Армении в случае смены власти сценарии, один кошмарнее другого. Вплоть до того, что неровен час - армяне, "не скрываясь", нападут на российских миротворцев, после чего вспыхнет конфликт между Арменией и Россией. Это если к власти в Ереване придут "реваншисты"…

    • ГРУЗИНСКИЙ ГАМБИТ С ТУРЕЦКИМ МАРШЕМ
      2022-05-14 09:48
      3472

      "Пример Грузии объясняет, почему нам не надо слушать ангажированных протурецких пропагандистов", - отмечает в интервью "ГА" социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.

    • НЕ ИСКЛЮЧЕНО, ЧТО ВЛАСТИ СПРОВОЦИРУЮТ БЕСПОРЯДКИ
      2022-05-11 09:59
      1042

      "Силы, реанимированные или созданные режимом Никола Пашиняна, к демократии имеют такое же отношение, как низкопробные эскортницы к семейным ценностям", - отмечает в интервью "ГА" политолог Андраник ОВАННИСЯН.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ