Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի հարցում օգնության համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՀ նախագահի պաշտոնական կայքը։
Ադրբեջանի նախագահի ուղերձի մեծ մասը նվիրված է Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի աջակցության համար երախտագիտության խոսքերին։
«Անցած հունիսին դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ստորագրումը Շուշի քաղաքում, որն ամբողջ թյուրքական աշխարհի հնագույն մշակութային կենտրոնն է հանդիսանում, կարևոր պատմական քայլ էր, որը ևս մեկ անգամ հաստատեց մեր անխորտակելի միասնությունը։ Սահմանելով ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացման հայեցակարգային ուղղությունները՝ այս փաստաթուղթը նոր փուլի հիմք դրեց՝ ճանապարհ բացելով մեր ապագա համատեղ հաջողությունների համար»,- ասել է Ալիևը։
«Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա 44-օրյա Հայրենական պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին րոպեներն անձամբ Ձեր, Թուրքիայի Հանրապետության, Ձեր եղբայրական ժողովրդի ցուցաբերած բարոյական աջակցությունն ու համերաշխությունը։ Եվ այսօր Թուրքիայի հետ ուս ուսի տված առաջ ենք գնում օկուպացիայից ազատագրված հողերի հիմնանորոգման ու վերականգնման գործում, ինչը խորը գոհունակություն է առաջացնում։ Մենք, մեր հերթին, միշտ և բոլոր հարցերում կշարունակենք լինել եղբայրական Թուրքիայի կողքին»,- խոստացել է Ալիևը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 19:50
Выпускники военных вузов Армении смогут приобрести дом в любой точке страны по средней цене 3-комнатной квартиры в Ереване. Об этом заявил в парламенте депутат парламента от фракции "Гражданский договор" Армен Хачатрян, представляя проект изменений в закон "О воинской службе и статусе военнослужащего".
-
2025-07-01 19:46
ЗАО "Вива Армения" планирует приобрести 100% акций интернет-провайдера GNC Alfa. Ранее компания выступала под брендом "Ростелеком Армения", затем - OVIO.
-
2025-07-01 19:44
Российская журналист и блогер Ксения Собчак записала видеообращение, в котором выразила поддержку арестованному бизнесмену Самвелу Карапетяну. Собчак назвала бизнесмена крупнейшим инвестором, бизнесменом, меценатом. А также настоящим, истинным патриотом Армении.
-
2025-07-01 19:42
Фракция «Мать Армения» Совета старейшин Гюмри бойкотировала внеочередное заседание, выразив поддержку арестованному архиепископу Микаэлу Аджапаяну и другим.