«Ժողովուրդ». ԱԺ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԹԵԺ Է ԼԻՆԵԼՈՒ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԶԳՈՒՇԱՑՎԵԼ Է ՉԲԱՑԱԿԱՅԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 17-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ այդ օրերին միանգամից չորս ընտրություն է լինելու՝ Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի և ՀՌՀ երկու անդամների: Նկատենք, որ իշխանություններին անհանգստացնում է հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, որի թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է:
Նշենք, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, և հենց սա է անհանգստացնում իշխանականներին, քանի որ խորհրդարանում ՔՊ-ական պատգամավորների թիվը 71-ն է: Այսինքն՝ շատ բացականեր ունենալու պարագայում ՄԻՊ-ի ընտրությունը կարող է պարզապես տապալվել: Եվ հենց դա է պատճառը, որ արդեն բոլոր պատգամավորներին զգուշացվել է այդ օրերին ուշադիր լինել և չբացակայել նիստերից:
Նկատենք, որ այսօր տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, և միայն դրանից հետո կհաստատվի նախագծերի հերթականությունը, և պարզ կդառնա, թե կոնկրետ որ օրն է տեղի ունենալու ընտրությունը: Իսկ մինչ այդ նկատենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի հանդիպել ՄԻՊ թեկնածուին. հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն հասցրել է հանդիպում ունենալ, սակայն ընտրության մասով որոշում չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին՝ ինչպես եք քվեարկելու, ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց. «Դեռ քննարկում այդ հարցով ֆրակցիան չի ունեցել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-10-01 19:23219
Более 10 тысяч человек из Германии, Франции, Бельгии и Нидерландов принимают участие в общеевропейском митинге, проходящем в поддержку Арцаха на площади Роберта Шумана в Брюсселе.
-
2023-10-01 17:34312
На нашивке на рукаве азербайджанских солдат написано на турецком языке: «Не беги, армянин. Ты просто умрешь уставшим». Об этом на своей странице в в Facebook написал турецкий историк Танер Акчам.
-
2023-10-01 17:19225
Молодежный союз «Айорди» 1 октября с 11: 30 до 14: 00 молчаливой сидячей забастовкой на центральной площади Страсбурга Place Kleber присоединился к общеевропейской акции в двух десятках европейских городов в поддержку 120 тысяч наших соотечественников, насильственно депортированных из Арцаха.
-
2023-10-01 17:07232
Власти Республики Армения направят дополнительный транспорт в Нагорный Карабах, если будут желающие переехать. Об этом министр территориального управления и инфраструктур Армении Гнел Саносян заявил на брифинге, комментируя сообщения об оставшихся в селах людях.