Արցախի ԱԳՆ․ Բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հայտարարությամբ է հանդես եկել։
«Մի շարք լրատվամիջոցներին վերջերս տված հարցազրույցում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլյամ Ալիևը, անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, կրկին օգտագործել է հայատյաց, ապակառուցողական, ծավալապաշտական բառապաշար և գաղափարներ՝ հնչեցնելով դրանց համապատասխանող ծրագրեր ու նպատակներ։
Նման քաղաքականությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է։ Այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։
Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը։
Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ։
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից», - նշված է հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-06-07 06:162
Единые экзамены в Арцахе начнутся 9 июня. Об этом корреспонденту Арцахпресс сообщил директор Центра оценки и тестирования (ЦОТ) Арцаха Юрий Карамян.
-
2023-06-07 06:0626
Общественная организация «Армянская община Грузии» организовала митинг в поддержку Арцаха возле посольства Армении в Грузии. По этому поводу общественная организация выступила с заявлением.
-
2023-06-07 06:0036
С начала блокады Азербайджаном Арцаха 1,390 граждан были лишены возможности прооперироваться из-за прекращения плановых операций во всех подведомственных Минздраву Республики Арцах медучреждениях, что больше на порядка 15 случаев за последние 4 дня. Об этом говорится в бюллетене ИнфоЦентра за 6 июня.
-
2023-06-06 20:30326
Вооруженные силы Азербайджана 6-го июня с 11:00 до 17:30 с применением стрелкового оружия нарушили режим прекращения огня на центральном, восточном и юго-восточном направлениях линии соприкосновения, сообщает пресс-служба Министерства обороны Арцаха.