Լավրով. Ռուսաստանն անվերապահորեն աջակցում է «3+3» ձևաչափում ջանքերին և ակտիվորեն մասնակցում է դրանց
Ռուսաստանն անվերապահորեն աջակցում է «3+3» ձևաչափում ջանքերին և ակտիվորեն մասնակցում է դրանց: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք, իհարկե, աջակցում ենք այդ ջանքերին, ակտիվորեն մասնակցում ենք դրանց։ Դրանք նպաստում են Հարավային Կովկասում իրավիճակի նորմալացմանը և նպաստում են պայմանների ստեղծմանը, որպեսզի երկարատև քաղաքական խնդիրները շատ ավելի ակտիվ, արդյունավետորեն լուծվեն՝ այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք երկրների և դրանց երեք խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև տնտեսական և այլ համագործակցության զարգացման միջոցով»,- ասել է նա։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ակտիվորեն պաշտպանեց «3+3» ձևաչափի գաղափարը, «երբ այն առաջին անգամ հիշատակեց նախագահ (Ադրբեջան) Ալիևը, ապա՝ նախագահ (Թուրքիա) Էրդողանը»։ «Մենք անմիջապես շատ լավ միավորող ներուժ տեսանք այս նախաձեռնության մեջ, և դրա քննարկման առաջին իսկ օրերից և Մոսկվայում կայացած հանդիպմանը նախապատրաստվելիս մենք կողմ էինք, որպեսզի մեր վրացի հարևանները նույնպես ներգրավվեն այս գործընթացում՝ ելնելով նրանից, որ որքան շատ լինեն շփման հնարավորությունները, այնքան երևի ավելի լավ մնացած խնդիրների լուծման համար։ Այժմ մենք շփվում ենք մեր վրացի գործընկերների հետ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումների շրջանակներում…
Բայց «3+3» ձևաչափով մեկնարկած գործընթացները շատ ավելի նշանակալից են, քանի որ քննարկվում են այդ ամբողջ տարածաշրջանի զարգացման հեռանկարները։ Այժմ, երբ խաղաղության համաձայնագրեր են ձեռք բերվել, երբ Ռուսաստանի Դաշնության Նախագահի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանագրեր են ստորագրել ռազմական գործողությունների դադարեցման և տնտեսական կապերի զարգացման, այդ տարածաշրջանի բոլոր ուղիների ապաշրջափակման մասին... Դա հնարավորություններ է բացում, որոնցում շահագրգռված են ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Իրանը, ե՛ւ Վրաստանը: Կարծում եմ՝ իրենց (Վրաստանի) շահերից է բխում առանց նախապայմանների միանալ այս ֆորմատին, դե, կարելի է պայմանավորվել, որ «3+3» ձևաչափով քննարկում ենք միայն այն թեմաները, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին։ Քանի որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, մենք ավելի քիչ հնարավորություններ ունենք բացատրել նրանց փոխգործակցության այս ձևի առավելությունները։ Մենք խնդրանքով դիմել ենք մեր թուրք, ադրբեջանցի ընկերներին… Հայաստանը նույնպես կարող է օգնել... խնդրանքով, որպեսզի նրանք բացատրեն մեր վրացի հարևաններին այս ձևաչափին միանալու առավելություններն իրենց, ինչպես նաև բոլորիս համար, որն իրենց ոչնչով չի պարտավորեցնի...»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-22 14:52
Жертвами израильских ударов по сектору Газа за минувшие двое суток стали 130 человек, 263 получили ранения. Об этом сообщает РИА Новости со ссылкой на министерство здравоохранения Газы.
-
2025-03-22 14:51
Почти 350 человек были задержаны в Турции в пятницу в связи с массовыми протестами, вспыхнувшими после ареста мэра Стамбула Экрема Имамоглу. Об этом, как передает РИА Новости, сообщил глава МВД страны Али Ерликая.
-
2025-03-22 14:49
В Армении представили новую надпартийную гражданскую инициативу под названием "Мост", цель которой — укрепление связей между Арменией, Диаспорой и дружественными государствами, в частности с Россией. Об этом в мультимедийном пресс-центре Sputnik Армения сообщил сооснователь проекта, бывший депутат парламента Арман Абовян.
-
2025-03-22 14:28
«По любым объективным меркам, Никол Пашинян оказался худшим переговорщиком, который когда-либо был в Армении». Об этом в соцсети Facebook написал экс-глава МИД Армении Вардан Осканян.