Զոհվածների ու անհետ կորածների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած` Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել և հաստատվել է ընդհանուր 1705 աճյուն, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հիշեցնենք` ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը երեկ ԱԻ պետական ծառայությանն էր փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք: Հայտարարվել էր, որ բանակցություններ են ընթանում որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2022-06-27 09:0714
В Армении в каждом сувенирном магазине можно встретить скатерти, фартуки и даже таразы из турецкой ткани. Причем не просто ткань произведена в Турции, но и сами узоры на ней псевдоармянские. Так массово навязывается иное представление о культуре. Что говорят эксперты?
-
2022-06-27 09:0034
Запад выдавливает максимум из николизма. Армянскую власть, бесперспективную для внешнего мира, изолировали до такой степени, чтобы она своим существованием была обязана лишь милости внешних сил. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении Артак Закарян.
-
2022-06-27 06:11116
В Мартакертском районе около 40 минут шел град. Об этом сообщили в ГСЧС Арцаха.
-
2022-06-27 06:08121
Заседание совета попечителей всеармянского фонда «Айастан» обошло вниманием две важные темы. Об этом на своей странице в Facebook написал бывший заместитель министра обороны Армении Артак Закарян.