Արթուր Վանեցյանը հրաժարվել է ԱԺ պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնել
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չեղարկել է խորհրդարանական պատվիրակության կազմում իր այցն ԱՄՆ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
«Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: Պատճառն իշխող ուժի կամայական որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգոտում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը:
Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում: Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը, քանի որ օրակարգի այդպիսի փոփոխության պայմաններում այցը կկրեր ընդամենը արարողակարգային բնույթ:
Իշխանության այս գործելաոճն աննախադեպ ու անընդունելի է՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգը:
Միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը չունի քաղաքական մշակույթ և ցանկություն այն զարգացնելու:
Մտածելու տեղիք են տալիս նաև նման որոշման շարժառիթները՝ արդյո՞ք խնդիրը միայն իշխանության կողմից ժողովրդավարության այլասերված ընկալումն է, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունն ու ընդդիմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, թե՞ առկա է նաև հանդիպման բովանդակությունը թաքցնելու մտադրություն:
Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարված ՀՀ հեղինակությանը: Հնարավոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողությունը պետք է արմատախիլ արվի:
Հ.Գ. Այս ամենի մասին պատշաճ կերպով կտեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին»,- հայտնել է Հակոբյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.
-
2025-06-05 10:13
Укрепление двустороннего и многостороннего сотрудничества с партнерами по СНГ является для России безусловным приоритетом. Об этом заявил глава правительства РФ Михаил Мишустин.