ՌԴ քաղաքացիություն 2021 թվականին հիմնականում ստացել են ԱՊՀ երկրների քաղաքացիները
Նախորդ տարի ամենաշատը ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները։ Տեղեկությունը ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնից։
«2021 թվականի 11 ամսվա ընթացքում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 563 000 մարդ էր ՌԴ քաղաքացիություն ստացել: 2021 թվականին ՌԴ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների շրջանում առաջատար դիրքեր են զբաղեցնում Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,–ասել են ՆԳՆ-ից:
Գերատեսչությունից հայտնել են նաև, որ 2021 թվականի 11 ամսվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 800 օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետներ, իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում ՝ 950 մարդ, 2019 թվականին ՝ շուրջ 730 մարդ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-05-29 18:1439
Министр иностранных дел России Сергей Лавров считает, что в центре Европы зреет большой взрыв.
-
2023-05-29 18:1338
Верховная рада Украины утвердила решение о введении Киевом санкций против Ирана сроком на 50 лет. Об этом сообщил депутат Ярослав Железняк.
-
2023-05-29 18:0848
Главный секретарь МВД Армении Ара Фиданян объяснил большое количество полицейских, сопровождающих премьера Никола Пашиняна и постоянно несущих дежурсво у здания правительства, охраной общественного порядка.
-
2023-05-29 18:0446
Наблюдатели от ОБСЕ дали положительную оценку организации голосования в ходе второго тура президентских выборов на большинстве избирательных участков в Турции․ Об этом сообщило РИА Новости со ссылкой на отчет, опубликованный в понедельник.