Թաթոյանի կարծիքով՝ քաղաքական մոտեցմամբ Ադրբեջանին «թևեր» ենք տալիս
Սյունիքիմարզի Տեղ գյուղի բնակչին առևանգելուց հետո շրջանառության մեջ դրվեց անթույլատրելի քաղաքական մոտեցումը, թե բնակիչն է անցել ադրբեջանական կողմ՝ տպավորություն ստեղծելով, թե «մեղավորը» նա է, այլ ոչ թե նրա նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ՝ հանցանքներ թույլ տված ադրբեջանական զինված ծառայողները: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում տարակուսանք է հայտնել քաղաքական նման մոտեցման հանդեպ և անթույլատրելի համարել այն։
Նրա խոսքով՝ հրապարակային փորձ արվեց հերքել ադրբեջանցիների կողմից տեղի բնակչի առևանգման մասին ՄԻՊ հայտարարության ձևակերպումները՝ առանց հաշվի առնելու, որ այդ հաղորդագրություններում ամեն ձևակերպում ընտրված է և ունի նպատակային նշանակություն:
Նա տարակուսած է՝ ՀՀ պետական սահմանների անորոշության պայմաններում ի՞նչ «ադրբեջանական կողմի» կամ տարածքի մասին է խոսքը:
Պաշտպանը կարծում է, որ ադրբեջանական հանցավոր արարքների փաստերը տալիս են նրանց զինված ծառայողներին հեռացնելու իրատեսական հնարավորություն․պետք է արագ ու ճիշտ գործել:
«Մինչև սահմանների որոշման պաշտոնական գործընթացների ավարտը ի՞նչ գործ ունեն ադրբեջանական զինված ծառայողները, որոնք հիմնովին խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Բայց ի՞նչ է արվում»,- նշում է պաշտպանը։
Նրա կարծիքով՝ քաղաքական նման մոտեցում առաջ տանողներն իրենց մեկնաբանություններով ադրբեջանական զինված ծառայողներին «թևեր» են տալիս, դարձնում են ավելի սանձարձակ, թուլացնում են մեր քաղաքացիների իրավունքների միջազգային պաշտպանությունը՝ գեներացնելով խոչընդոտող ապացույցներ:
«Նման մեկնաբանությունները պետք է վերանան ու վերջ»,- շեշտում է պաշտպանը։
ՄԻՊ-ն ընդգծում է՝ խաղաղ բնակիչները չպետք է այս քաղաքական սխալ մոտեցումների զոհը դառնան: Խոսքը սովորական մարդկային ճակատագրերի մասին է՝ տարիների քրտնաջան աշխատանքով վաստակած ապրուստ, ընտանիքի եկամուտ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու բնական իրավունք, մինչդեռ մարդիկ ապրում են իրենց ու ընտանիքների կյանքի ու ապրուստի համար իրական անհանգստության մեջ:
«Բա սա նորմա՞լ վիճակ է, կյանքի նորմալ պայմաննե՞ր են»,- հռետորական հարց է հղում պաշտպանը։
Նրա տեղեկացմամբ՝ Տեղ գյուղի բնակչի հետ անձամբ խոսել է, մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում նույնպես միջոցներ են ձեռնարկվում նրա իրավունքների պաշտպանության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.