Последние новости

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕԿՈՒՊԱՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆՈՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է, որ Ադրբեջանը դեռևս չի կարողանում իրենով անել օկուպացված տարածքները։

«Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցը ուշագրավ է թե աշխարհաքաղաքական կոնտեքստի, թե ընտրած ժամանակահատվածի առումով։ Սակայն առանձնակի ուշադրության է արժանի այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ համաձայն որի Ադրբեջանը պատրաստվում է Ուկրաինայում գյուղատնտեսական նշանակության հողեր վարձակալել։

Այս փաստը հետաքրքրական է հատկապես 44-օրյա պատերազմից հոտո Ադրբեջանի կողմից Արցախի շրջանների մեծ մասի օկուպացիայի համատեքստում։

Գաղտնիք չէ, որ այդ շրջանները ներառում էին գյուղատնտեսական նշանակության հսկայական հողեր, որոնք ապահովում էին հացահատիկի, բանջարա-բոստանային կուլտուրաների և մրգերի մեծածավալ պաշարներ։

Այդ հողերը կարևոր նշանակություն ունեին ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Նաև փաստ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում բախվել է հացահատիկի դեֆիցիտի հետ։

Այս համատեքստում Ադրբեջանի կողմից Ուկրաինայում գյուղատնտեսական հողերի վարձակալությունը կարող է վկայել մի քանի իրողությունների մասին

Ա Ադրբեջանը չի կարողանում Արցախի օկուպացված տարածքներում բնականոն տնտեսական գործունեություն ծավալել։

Բ ադրբեջանցիները հրաժարվում են վերադառնալ այդ տարածքներ

Գ ադրբեջանցիները վստահ չեն, որ կարողանալու են պահպանել վերահսկողությունը Արցախի օկուպացված տարածքների նկատմամբ։

Դե, իսկ թե ինչ բացասական հետևանքներ ունեցավ այդ հողերի կորուստը նաև Հայաստանի և Արցախի պարենային անվտանգության տեսանկյունից՝ մեր քաղաքացիները սեփական մաշկի վրա են զգում, այդ թվում՝ պարենային ապրանքների շրջանում կտրուկ գնաճի պայմաններում»,- գրել է Արմեն Աշոտյանը։

Panorama.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ