«Հայաստան»․ Ռուբինյանը բանակցություններ վարել է ԱԺ-ի կողմի՞ց. ԱԺ-ն նրան լիազորե՞լ է
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց` Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ բանակցություններ վարել է Ազգային ժողովի կողմի՞ց, թե՞ այլ նպատակով է Մոսկվա մեկնել ԱԺ բյուջեի հաշվին:
Հակոբ Արշակյանն էլ նշեց, թե պետության կողմից բանագնաց է ներկայացված ու, ըստ այդմ, բանագնացի գործուղման ծախսերը նույնպես պետությունն է հոգում:
Գեղամ Մանուկյանն ասաց. «Անկեղծ ասած, փորձեցի գտել, թե ի՞նչ որոշման, կարգադրության հիման վրա է Ռուբեն Ռուբինյանը նշանակվել բանաքնաց:
ետության կողմից բանագնացը: Բայց պետության կողմից Ազգային ժողովը լիազորե՞լ է արդյոք ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին ինբրև բանագնաց Հայաստանի անունից բանակցություններ վարել Թուրքիայի հետ, ԱԺ խորհրդում այդ հարցը քննարկվե՞լ է, որ գործուղում են Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններ վարելու: ԱԳՆ խոսնակի՝ մամուլին տված հարճ պատասխանի հիման վրա է հանրությունը տեղեկանում, որ Ռուբեն Ռուբինյանը բանագնաց է»:
Ի պատասխան Հակոբ Արշակյանն ասաց. «Յուրաքանչյուր բանակցության ժամանակ գոյություն ունի պատվիրակության ղեկավար, գոյություն ունի համապատասխան ընթացակարգ, թե ինչ օրակարգով, ինչ ժամկետներով ու ինչ ֆինանսավորմամբ է գործուղվում պատվիրակությունը տվյալ երկիր: Այս դեպքում այդ բոլոր պրոցեդուրաները պահվել են»: Հակոբ Արշակյանը:
Հիշեցնենք` Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։
«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: